Սա այն գումարն է, որը դուք պատրաստ եք ծախսել 7 օրվա ընթացքում առաջխաղացման վրա։ Ընթացքի սկիզբը շաբաթվա օրն է, երբ ստեղծվել է արշավը։ Կամայական ինտերվալ սահմանել չի ստացվի, նույնիսկ եթե դուք դադարեցնեք և վերագործարկեք առաջխաղացումը ընթացքի կեսից կամ վերջում։ Օրինակ, եթե արշավ եք ստեղծում չորեքշաբթի օրը, բյուջեն կծախսվի մինչև հաջորդ երեքշաբթի ներառյալ։

Продвижение → Вывод в топ («Առաջխաղացում → Ելք դեպի առաջատար շարքեր»), յուրաքանչյուր արշավի բյուջեի գումարի վրա սեղմելիս, կարող եք տեսնել.
- շաբաթական ժամանակահատվի սկզբի և ավարտի օրերը, որոնց համար ծախսվում է բյուջեն,
- ծախսված գումարը,
- ընթացիկ ժամանակահատվածում բյուջեի մնացորդը և օրերը,
- բյուջեի ավտոմատ բարձրացման պարամետրերը և այն գումարը, որով այն կավելանա սպառման դեպքում:
Արշավի շաբաթական բյուջեն կածված է ապրանքների քանակից։
1-ին դիրքի առաջխաղացումը արժե սկսած 1000 ռուբլուց։ Նվազագույն բյուջեն չի կարող լինել 7000 ռուբլուց պակաս։
Օրվա ծախսը կախված է ապրանքի պահանջարկից, բայց չեն գերազանցում շաբաթական բյուջեի 25%-ը։
Եթե բյուջեն ծախսվի 7 օրից ավելի արագ, մենք կկասեցնենք առաջխաղացումը մինչև նոր շրջանի սկիզբը։ Հաջորդ շաբաթվան չսպասելու համար ավելացրեք արշավի բյուջեն՝ այն երկարացնելու համար կամ կարգավորեք բյուջեի ավտո-ավելացումը:
Եթե սահմանած բյուջեից քիչ եք ծախսում, մենք դուրս կգրենք միայն փաստացի ծախսված գումարը:
Եթե բյուջեն գերծախսվի, Ozon-ը ճշգրտում կկատարի շաբաթական շրջանի վերջում։ Դուք կվճարեք միայն այն գումարը, որը սահմանել եք արշավում։ Արշավի հավաքած ցուցադրումները կպահպանվեն: Ապրանքի առաջխաղացման հաշվետվության մեջ ավել ծախսերը նշված են Корректировка («Ճշգրտում») դաշտում՝ «-» նշանով:
Այն արշավները, որոնք ստանում են քիչ դիտումներ, որքան կարող են, նշված են
։
Արշավի բյուջեի համարժեքությունը #
Հասանելի է միայն «Քլիքի միջին արժեք» ռազմավարությամբ արշավներին։
Համարժեքությունը չափիչ է, որը ցույց է տալիս, թե արդյոք արշավի բյուջեն բավարար է, որպեսզի ընթացիկ օրում ստանաք ապրանքների բոլոր հասանելի ցուցադրումները և քլիքները։ Հաշվարկվում է ամեն օր: Արդյունքը կարելի է դիտել արշավի էջում՝ Бюджет («Բյուջե») բլոկում։

Արշավի բյուջեի համարժեքությունը կարող է լինել՝
- 100%՝ բյուջեն ամբողջությամբ ծածկում է հասանելի տրաֆիկը: Այս ցուցանիշը կարող է լինել նաև, եթե ապրանքներն ունեն ցածր գնային առաջարկներ կամ ապրանքային քարտերը բավականաչափ գրավիչ չեն: Եթե արշավը օրական չի ծախսում շաբաթական բյուջեի առնվազն 15%-ը, արժե ստուգել պատճառը. գուցե պետք է ավելացնեք դրույքաչափերը կամ բարելավեք քարտի ձևակերպումը:
- 80% -ից մինչև 99%՝ արշավի ապրանքները ստանում են ցուցադրումների և քլիքների մեծ մասը:
- 80%-ից ցածր՝ ապրանքները բավարար ցուցադրումներ և քլիքներ չեն ստանում, պետք է ավելացնեք բյուջեն:
Համարժեքությունը հաշվարկելու համար մենք համեմատում ենք այն բյուջեն, որը արշավը կարող է ծախսել օրական՝ արշավի համար հասանելի տրաֆիկի ծավալով: Քանի որ չափիչը թարմացվում է օրական մեկ անգամ և կախված է մրցակցության մակարդակից, համարժեքության ցուցանիշները կարող են տարբերվել:
Ինչպես փոփոխել շաբաթական բյուջեն #
Նվազեցնել կամ ավելացնել շաբաթական բյուջեն հնարավոր է ցանկացած պահի։ Սրա համար՝
- Անցեք Продвижение → Вывод в топ («Առաջխաղացում → Ելք դեպի առաջատար շարքեր») բաժինը։
- Արշավի տողում սեղմեք Бюджет («Բյուջե») սյունակի գումարի վրա։
- Նշեք նոր արժեք և սեղմեք Применить («Կիրառել»)։ Շաբաթական բյուջեն վերահաշվարկվում է՝ հաշվի առնելով ծախսված գումարը։

Օրինակ՝
Ձեր շաբաթական բյուջեն 10000 ռուբլի է։ Չորեքշաբթի օրը մեկնարկել եք սովորական արշավ՝ ավտոմատ ռազմավարությամբ, և շաբաթ օրվա դրությամբ առաջխաղացման վրա ծախսել եք 2000 ռուբլի։ Մինչև հաջորդ երեքշաբթի մնացած բյուջեն կազմում է 8000 ռուբլի։ Օրինակ՝ դուք կարող եք.
- բարձրացնել բյուջեի մնացորդը մինչև 9000 ռուբլի․ դա անելու համար բյուջեն ավելացրեք մինչև 11000 ռուբլի,
- բյուջեն կրճատել մինչև 5000 ռուբլի․ շաբաթից երեքշաբթի մենք կծախսենք մնացած 1000 ռուբլին առաջխաղացման վրա և կդադարեցնենք արշավը մինչև չորեքշաբթի:
Ինչպես հաշվարկել շաբաթական բյուջեն #
Շաբաթական բյուջեն հաշվարկելիս պետք է հաշվի առնել.
- արշավի ապրանքների քանակը,
- ապրանքի համար ձեր կողմից սահմանված միջին դրույքաչափը,
- CTR՝ քլիքների քանակի միջին հարաբերակցությունը ցուցադրումների քանակին,
- CR՝ պատվերի փոխակերպում,
- օրական պատվերների քանակը, որոնք դուք ակնկալում եք ստանալ յուրաքանչյուր ապրանքի համար։
Հաշվարկի օրինակ.
- արշավում ապրանքների քանակը՝ 4,
- միջին դրույքաչափ`10 ռուբլի մեկ քլիքի համար,
- CR՝ 5%,
- յուրաքանչյուր ապրանքի պատվերների համար ակնկալվող թիվը սկսած օրական 2-ից։
5% CR-ի դեպքում յուրաքանչյուր պատվերի համար անհրաժեշտ է 20 քլիք։
4 ապրանքների յուրաքանչյուրից 2 պատվեր ստանալու համար անհրաժեշտ է.
Սեղմումների քանակը × ապրանքի միջին դրույքաչափը× սպասվող պատվերների քանակը × ապրանքների քանակը = 20 × 10 × 2 × 4 × 7 = 11,200 ռուբլի շաբաթական բյուջե։
Բյուջեի ավտոմատ բարձրացում #
Կարող եք միացնել բյուջեի ավտոմատ բարձրացումը, որպեսզի շաբաթական բյուջեն սպառելուց հետո գովազդը չդադարի: Եթե բյուջեն ավարտվի, այն ավտոմատ կերպով կավելանա շաբաթական բյուջեից Ձեր նշած տոկոսով մինչև ժամանակաշրջանի ավարտը:
Ավտոմատ բարձրացումը կարող է ակտիվացվել 1 անգամ տվյալ ժամանակահատվածում:
Եթե շաբաթական բյուջեն սպառելու պահին պատվերներ չունեք կամ Գովազդային ծախսերի մասնաբաժինը / ԳԾՄ-ը հավասար է կամ գերազանցում է 100%-ը, ավտոմատ բարձրացումը չի ակտիվանա:
Կարող եք միացնել բյուջեի ավտոմատ բարձրացումը, արշավի ստեղծման և խմբագրման ժամանակ:
Ավտոմատ բարձրացումն անջատելու համար մուտքագրեք 0%:

Օրինակ 1
Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք`
- շաբաթական բյուջե` 7000 ռուբլի,
- ավտոմատ բարձրացման տոկոսը` 10%:
Կիրակի օրը բյուջեն ավարտվել է, ավտոմատ բարձրացումը ակտիվացել է, և բյուջեն ավելացել է 10%-ով մինչև 7700 ռուբլի` ապրանքները շարունակել են գովազդվել:
Հաջորդ չորեքշաբթի սկսվել է նոր շաբաթվա ժամանակահատվածը, բյուջեն վերադարձել է սկզբնական արժեքին՝ 7000 ռուբլի, ավտոմատ բարձրացման տոկոսը պահպանվել է՝ 10%:
Օրինակ 2
Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք՝
- շաբաթական բյուջե՝ 8000 ռուբլի,
- ավտոմատ բարձրացման տոկոսը՝ 10%:
Երկուշաբթի բյուջեն ավարտվել է, ավտոմատ բարձրացումը ակտիվացել է, և բյուջեն ավելացել է 10%-ով մինչև 8800 ռուբլի՝ ապրանքները շարունակել են գովազդվել:
Երեքշաբթի փոխել եք`
- շաբաթական բյուջեն՝ 10 000 ռուբլի՝ նոր արժեքը կսկսի գործել միանգամից,
- ավտոմատ բարձրացման տոկոսը՝ 20%՝ կկիրառվի միայն հաջորդ ժամանակահատվածում, քանի որ այս շրջանում արդեն ակտիվացված է ավտոմատ բարձրացումը:
Հաջորդ չորեքշաբթի կմնան այն արժեքները, որոնք սահմանել եք վերջին անգամ՝ շաբաթական բյուջեն՝ 10 000 ռուբլի, ավտոմատ բարձրացումը՝ 20%:
Օրինակ 3
Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք`
- շաբաթական բյուջե` 8000 ռուբլի,
- ավտոմատ բարձրացման տոկոսը` 10%:
Կիրակի օրը փոխել եք բյուջեն 10 000 ռուբլի և ավտոմատ բարձրացման տոկոսը` 20%: Երեքշաբթի բյուջեն ավարտվել է, ավտոմատ բարձրացումը ակտիվացել է, և բյուջեն ավելացել է 20%-ով մինչև 12 000 ռուբլի, ապրանքները շարունակել են գովազդվել:
Հաջորդ չորեքշաբթի կմնան այն արժեքները, որոնք սահմանել եք վերջին անգամ՝ շաբաթական բյուջեն՝ 10 000 ռուբլի, ավտոմատ բարձրացումը` 20%: