«Ելք դեպի առաջատար շարքեր» արշավի կառավարում

Ելք դեպի առաջատար շարքեր՝ գործիք որոնման և կատեգորիաների էջերում որոնման արդյունքների առաջին տասներկու տեղերում ապրանքների առաջխաղացման համար։ Դուք վճարում եք միայն քլիքների համար, եթե գնորդները անցել են ձեր ապրանքի քարտ առաջխաղացման էջից։

Դրա օգնությամբ կարող եք՝

  • ավելացնել քարտի հասանելիությունը այն գնորդների շրջանում, ովքեր հետաքրքրված են նմանատիպ ապրանքներով.
  • գնահատել, թե որքան գրավիչ է ձեր ապրանքի քարտը և ինչ հաճախականությամբ են մարդիկ անցնում դրան.
  • բարձրացնել ցուցանիշները, որոնք ազդում են որոնման մեջ ապրանքի տեղի վրա՝ դիտումներ, անցումներ, պատվերներ,
  • ամրացնել կարծիքները ապրանքների վրա առանց լրացուցիչ վճարի:

Ավելին՝ կարծիքի ամրացման մասին

Ստեղծել արշավ #

Եթե ունեք պարտք, առաջխաղացման գործիքներից օգտվել չեք կարող։ Մենք կվերադարձնենք դրանց հասանելիությունը, երբ հաշվեկշիռը դրական դառնա։

Ինչպե՞ս ստուգել հաշվեկշիռը

Ձեռքով #

  1. Продвижение → Вывод в топ («Առաջխաղացում → Ելք դեպի առաջատար շարքեր») բաժնում սեղմեք Создать кампанию → Вручную («Ստեղծել արշավ → Ձեռքով»)։

  2. Մուտքագրեք արշավի անվանումը։

  3. Սեղմեք Добавить товары («Ավելացնել ապրանքներ»)։ Դուք կարող եք ձեռքով ընտրել ապրանքները կամ նշել դրանց արտիկուլների կամ ID-ների ցանկը։

  1. Նշեք այն ապրանքները, որոնք ցանկանում եք ավելացնել արշավին։

    Ozon ID-ով կամ անվան միջոցով ապրանքներ գտնելու համար օգտագործեք որոնումը։ Դուք կարող եք զտել ցուցակը ըստ կատեգորիայի, ապրանքանիշի, պահեստի և գնի։

  2. Սեղմեք Добавить товары («Ավելացնել ապրանքներ»)։

Իմանալ ավելին, թե ինչպես է աշխատում որոնումը Ozon-ում
Իմանալ ավելին, թե ինչ ապրանքներ չեն կարող առաջխաղացվել

  1. Ընտրե՛ք դրույքաչափերի կառավարման ռազմավարությունը։
    Ավելին՝ ռազմավարությունների մասին

  2. Ձեր ապրանքներից մի քանիսը որոնման արդյունքների առաջին 4 դիրքերում տեղադրելու համար միացրե՛ք Спецразмещение («Հատուկ տեղադրումը»)։
    Ավելին՝ հատուկ տեղադրման մասին

  3. Սահմանեք շաբաթական բյուջե` մեկ ապրանքի համար 1000 ռուբլի հաշվարկով: Նվազագույն բյուջեն չի կարող լինել 7000 ռուբլուց պակաս:

    Իմանալ ավելին շաբաթական բյուջեի մասին

  4. Միացրեք բյուջեի ավտոմատ բարձրացումը: Նշեք այն տոկոսներով սկսած շաբաթական բյուջեի գումարից՝ 10%-ից մինչև 50%: Եթե բյուջեն վերջանա, ապա այն ավտոմատ կերպով կավելանա մինչև ժամկետի ավարտը, և ապրանքները կշարունակեն գովազդվել։

    Բյուջեի ավտոմատ բարձրացումը չմիացնելու համար մուտքագրեք 0%:

    Ավելին` բյուջեի ավտոմատ բարձրացման մասին

  5. Էկրանի ներքևում սեղմեք Запустить («Գործարկել»):

    Ձեր ապրանքները կսկսեն աճուրդի հանվել մրցակցային դրույքաչափերով:

Ձևանմուշի միջոցով #

Արշավ հնարավոր է ստեղծել պատրաստի ձևանմուշով: Դրա համար.

  1. Բացե’ք Продвижение → Вывод в топ («Առաջխաղացում → Դեպի առաջատար շարքեր») բաժինը և սեղմե’ք Создать кампанию → Через шаблон («Ստեղծել արշավ→ Ձևանմուշի միջոցով»):

  2. Վերբեռնեք ձևանմուշը:

  3. Բեռնված ֆայլում նշեք տեղեկատվություն արշավի և ապրանքների մասին:

    Информация о кампании («Տեղեկատվություն արշավի մասին») թերթում լրացրեք հետևյալ սյունակները`

    • Название кампании («Արշավի անվանումը»)` մտածեք այնպիսի անվանում, որը կօգնի արագ կողմնորոշվել արշավների ցանկում: Օրինակ, «Զգեստներ, ամառային հավաքածու»:

    • Недельный бюджет, руб. («Շաբաթական բյուջե, ռուբլով») բյուջեն հաշվեք հետևյալ բանաձևով N × 1000 ռուբլի, որտեղ N-ը ապրանքի քանակն է: Նվազագույն բյուջեն չի կարող 7000 ռուբլուց պակաս լինել:

      Իմացե’ք ավելին շաբաթական բյուջեի հաշվարկի մասին

    • Автоподнятие, % («Ավտոմատ խթանում,%»)` որպեսզի առաջխաղացումը չդադարի, նշեք, թե որքան պետք է ավելացնել բյուջեն, եթե այն ավարտվի մինչև շաբաթական շրջանի ավարտը: Կարող եք նշել 0-ից մինչև 50%:

      Իմացե’ք ավելին բյուջեի ավտոմատ խթանման մասին

    • Автостратегия («Ավտոմատ ռազմավարություն»)` որպեսզի համակարգը ավտոմատ կերպով ապրանքների համար ընտրի դրույքաչափեր և վերահաշվարկի դրանք ամեն ժամ, ընտրեք Да («Այո»): Եթե նախատեսում եք ինքնուրույն սահմանել դրույքաչափեր՝ նշեք Нет («Ոչ»):

      Իմացե’ք ավելին դրույքաչափերի կառավարման ռազմավարությունների մասին

    Список товаров («Ապրանքների ցանկ») թերթում

    • SKU` նշեք ապրանքի նույնացուցիչը:
    • Артикул («Արտիկուլ»)` եթե SKU-ն չեք լրացրել, նշեք ապրանքի արտիկուլը:
    • Ставка, руб. («Դրույքաչափ, ռուբլով»)` աահմանեք այն գումարը, որը պատրաստ եք վճարել ապրանքի վրա սեղմելու համար: Այն ապրանքների համար, որոնց դրույքաչափը չեք նշում, կսահմանենք մրցակցային արժեք: Եթե ընտրել եք ավտոմատ ռազմավարություն, համակարգը ավտոմատ կերպով կսահմանի դրույքաչափ:
  4. Ավելացրեք ֆայլը և սեղմե’ք Загрузить («Բեռնել»):

  5. Օգտագործեք բեռնված ձևանմուշը՝ արշավ ստեղծելու համար. այն հասանելի կլինի 24 ժամ: Դրա համար «Проверен» («Ստուգված է») կարգավիճակով ֆայլի դիմաց սեղմեք Создать кампанию («Ստեղծել արշավ»): Եթե սխալներ հայտնաբերենք՝ կկարողանաք ներբեռնել ֆայլը, ուղղել այն և նորից վերբեռնել:

  6. Արշավի մեկնարկի պատուհանում ստուգեք տվյալները: Եթե ամեն ինչ կարգին է, սեղմեք Запустить («Գործարկել»):

Հատուկ տեղադրում #

Հատուկ տեղադրման օգնությամբ Ձեր որոշ ապրանքներ կարող են միաժամանակ զբաղեցնել 2-ից մինչև 4 առաջին դիրքերը որոնման արդյունքներում։ Հատուկ տեղադրումը միացնել կարելի է միայն ավտոմատ ռազմավարությունով արշավներում։ Օրինակ, եթե վաճառում եք մեկ ապրանքանիշի սարքավորումներ, կարող եք ավելացնել այս ապրանքները նման արշավին՝ գնորդները դրանք կտեսնեն առաջին դիրքերում: Եթե չստացվի ձևակերպել հատուկ տեղադրումը գոնե երկու ապրանքներից, ապա ցույց կտանք մեկ համապատասխան ապրանք առաջին դիրքում։

Որպեսզի հատուկ տեղադրումը աշխատի՝

  • արշավը պետք է ունենա առնվազն 2 ապրանք. եթե արշավն ունի 1 ապրանք, ապա առաջխաղացումը կդադարի,
  • ապրանքները պետք է համապատասխանեն օգտագործողի հարցմանը համապատասխանության և առաքման ժամանակի առումով,
    Ավելին՝ հատուկ տեղադրման համար ապրանքներ ընտրելու մասին
  • ապրանքները պետք է առաքվեն մեկ պահեստից, որպեսզի գնորդին առաքումը տևի մինչև 2 օր:

Արշավին ապրանքներ ավելացնելու սահմանափակումներ չկան, սակայն միաժամանակ տեղ կզբաղեցնեն միայն նրանք, որոնք կհաղթեն աճուրդում և կբավարարեն հատուկ տեղադրման պայմանները:

Ընտրել ապրանքներ հատուկ տեղադրման համար #

Ընտրեք ապրանքներ մեկ կատեգորիայից, ապրանքանիշից կամ հավաքածուից: Օրինակ՝ մեկ ապրանքանիշի կենցաղային տեխնիկայի շարքը գովազդելու համար արշավին ավելացրեք աման լվացող մեքենաների տարբեր մոդելներ: Այսպիսով, ապրանքները կարող են համապատասխանել «Սպասք լվացող մեքենա» հարցմանը կամ ապրանքանիշի անվանմանը:

Փոփոխել և անջատել արշավը #

Продвижение → Вывод в топ («Առաջխաղացում → Ելք դեպի առաջատար շարքեր») բաժնում բացեք արշավը։

Դուք կարող եք՝

  • Վերանվանել արշավը․ սեղմե՛ք անվան կողքին։
  • Անջատել արշավը․ սեղմե՛ք ։
  • Ջնջել ապրանքը արշավից․ սեղմե՛ք ապրանքի կողքին։
  • Ջնջել մի քանի ապրանքներ․ նշե՛ք դրանք և էջի ներքևում սեղմե՛ք Удалить («Ջնջել»)։
  • Սահմանել ընդհանուր դրույքաչափ ապրանքների համար^ եթե ավտոմատ ռազմավարությունն անջատված է․ նշե՛ք ապրանքները և էջի ներքևում սեղմեք Назначить ставку («Սահմանել դրույքաչափ»)։
  • Փոփոխել դրույքաչափերի կառավարման ռազմավարությունը, շաբաթական բյուջեն կամ բյուջեի ավտոմատ բարձրացման կարգավորումները` արշավի ներսում Бюджет («Բյուջե») բլոկում սեղմեք :

Ինչպե՞ս վճարել արշավի համար #

Առաջխաղացման արշավների համար բյուջեն նախապես համալրելու կարիք չկա. արշավի ծախսերը դուրս ենք գրում ամիսը մեկ անգամ։ «Ելք դեպի առաջատար շարքերի» համար հնարավոր է վճարել բոնուսներով։ Բոլոր ծախսերը կցուցադրվեն՝

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը