Ապրանքի գնահատականը 1-ից 5 աստղեր են, որոնք գնորդը կարող է տալ ապրանքին պատվերը ստանալուց հետո: Գնահատականը օգնում է մյուս հաճախորդներին գնման վերաբերյալ որոշումներ կայացնել և օգնում է ձեզ հետևել, թե որքանով են նրանք գոհ ապրանքից: Գնահատակններից հաշվարկվում է ապրնաքի վարկանիշը՝ ընդհանուր գնահատականը: Այն ցուցադրվում է ապրանքի քարտում կամ կատալոգում:
Իմանալ ավելին ապրանքների գնահատակնների հաշվարկման մասին

Ինչի վրա է ազդում ապրանքի գնահատականը #
-
Գնահատականը ազդում է ապրանքի մասին գնորդների կարծիքի վրա. որքան բարձր է վարկանիշը, այնքան ավելի մեծ է վստահությունը ապրանքի նկատմամբ: Որոնումը և կատալոգն ունեն զտիչներ ըստ վարկանիշի:
-
Գնահատականից կախված է ապրանքի դիրքը որոնման արդյունքներում:
-
Գնահատականը ձևավորում է վաճառողի վարկանիշը.
Ապրանքի գնահատականի հաշվարկ #
Մենք հաշվում ենք գնահատումների միջին թվաբանականը, որոնք համապատասխանում են չափանիշներին: Գնահատականի կշիռը կախված է մեկնաբանության ամսաթվից. նոր գնահատականն ավելի շատ է ազդում հաշվարկի վրա, քան՝ հինը:
Օրինակ
Ապրանքը ստացել է 5 աստղ երեկ և 2 աստղ ավելի քան վեց ամիս առաջ: Նոր գնահատականը հաշվի կառնենք ամբողջությամբ, իսկ հինը՝ 0,5 նվազեցման գործակցով։
Հաշվարկենք ընդհանուր գնահատականը այսպես.
(5 × 1 + 2 × 0,5) / (1 + 0,5) = 4 աստղի։
Եթե գնահատականը ամբողջ թիվ չէ, ապա այն կկլորացրեք ստորակետից հետո մինչև մեկ տասնորդական թիվը։
Օրինակ
- 4,78 կկլորացնենք մինչև 4,8,
- 4,53 կկլորացնենք մինչև 4,5։
Ինչ գնահատականներ են հաշվի առնվում հաշվարկման մեջ #
Հաշվարկման մեջ հաշվի են առնվում հետևյալ գնահատականները.
- ձեր ապրանքի. եթե մրցակիցն ունի նույն ապրանքը, նրա վարկանիշը չի ազդի ձեր վրա,
- մեկ տարուց ոչ ավել վաղեմության,
- գնված ապրանքների։
Միավորված ապրանքների գնահատականի հաշվարկ #
Մենք հաշվարկում ենք ապրանքի քարտի ընդհանուր գնահատականը՝ օգտագործելով ընդհանուր մեթոդաբանությունը: Հաշվարկման մեջ հաշվի է առնվում մեկ քարտում բոլոր ապրանքների գնահատականները, որոնք համապատասխանում են չափանիշներին:
Խանութի վարկանիշի հաշվարկ #
Ապրանքների գնահատականները ձևավորում են խանութի վարկանիշը, որը գնորդները տեսնում են խանութի ցուցափեղկին: Մենք այն որպես ընդհանուր «Ապրանքների գնահատական» արտացոլում ենք անձնական հաշվում՝ Аналитика → Рейтинги → Товары и цены («Վերլուծություն → Վարկանիշներ → Ապրանքներ և գներ») բաժնում:

Տեսնել վիճակագրությունը ըստ ապրանքների գնահատականների #
Ապրանքների բոլոր գնահատականների միջին արժեքը տեսնելու համար անցե՛ք՝
-
գլխավոր էջ և «Рейтинги продавца» («Վաճառողի վարկանիշները») բլոկում սեղմե՛ք Оценка товаров («Ապրանքների գնահատական»)։
-
Аналитика → Рейтинги («Վերլուծություն → Վարկանիշներ») բաժին և սեղմե՛ք Товары и цены → Оценка товаров («Ապրանքներ և գներ → Ապրանքների գնահատական»)։
Դուք կարող եք՝
-
տեսնել բոլոր ապրանքների միջին գնահատականը ընթացիկ օրվա համար,
-
համեմատել միջին գնահատականի արժեքները ընթացիկ և նախորդ օրերի համար,
-
տեսնել ցուցիչի դինամիկան մեկ կամ երկու ամսվա համար,
-
տեսնել Premium-բաժանորդագրության համար գնահատականի շեմային արժեքը։

Առաջխաղացում մեկնաբանությունների միջոցով #
Կարող եք ավելացնել վաճառքը և բարձրացնել հաճախորդների հավատարմությունը՝ օգտագործելով առաջխաղացման գործիքները:
-
Մեկնաբանության ամրացում․ ամրացրեք մեկնաբանությունը, որը ձեր կարծիքով օգտակար է հաճախորդների համար: Նրանք դա քարտի վրա կտեսնեն առաջինը:
-
Մեկնաբանություններ միավորների դիմաց․ կօգնի ձեզ ավելի շատ մեկնաբանություններ ստանալ ապրանքի վերաբերյալ: Յուրաքանչյուր մեկնաբանության համար մենք հաճախորդներին կտրամադրենք միավորներ, որոնք նրանք կկարողանան ծախսել նոր գնումների վրա:
Մեկնաբանություններ ջնջելու պատճառները #
Հրապարակումից առաջ մեկնաբանությունը անցնում է մոդերացիա: Մենք կարող ենք հեռացնել կարծիքը, եթե այն խախտում է կայքի կանոնները.
- տեքստը պարունակում է ցենզուրայից դուրս արտահայտություններ,
- ապրանքի նկարագրությունը և մեկնաբանության լուսանկարները չեն համապատասխանում ապրանքի քարտին,
- հաճախորդը թողել է լավ մեկնաբանություն, բայց տվել է վատ գնահատական, նույնիսկ եթե դա տեղի է ունեցել սխալմամբ,
- վաճառողը մեկնաբանություն է թողել իր ապրանքի մասին,
- Ozon-ում այլ վաճառողների կանխամտածված վարկաբեկում - մրցակիցների ապրանքների մեկնաբանությունների խաբեություն կամ մեկնաբանությունների գնահատականների շահարկում:
Եթե գտնեք մեկնաբանություն, որը խախտում է կայքի կանոնները, դիմեք աջակցմանը։
Մեկնաբանությունները անցնում են մոդերացիան համաձայն Ozon-ի ռեսուրսներում տեղադրված բովանդակության քաղաքականության և հրապարակվում են 24 ժամվա ընթացքում: Եթե մեկնաբանությունը խախտում է կանոնները, մենք այն չենք հրապարակի: