Տրաֆարետներ

Էջի տեղեկատվությունը նախատեսված է արտերկրից վաճառողների համար։

Եթե վաճառում եք Ռուսաստանից, մարքեթփլեյսի Գիտելիքների բազայում ուսումնասիրե՛ք Առաջխաղացում բաժինը և Տրաֆարետներ հոդվածը։

Տրաֆարետներն ապրանքների առաջխաղացման գործիքներ են։ Դուք վճարում եք միայն քլիքների համար` առաջխաղացման էջից ապրանքի քարտ անցնելուց հետո։

Տրաֆարետներով դուք կարող եք՝

  • Միջինում 3,2 անգամ բարձրացնել քարտի ծածկույթը։ Սա Ozon-ի 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներ են,
  • Պոտենցիալ գնորդներին հաճախակի ցուցադրել ապրանքները,
  • Տեղադրել ապրանքը հատուկ առանձնացված տեղերում։

Առաջարկներն արտացոլվում են՝

  • Կատեգորիաների և որոնման արդյունքների էջերում, ինչպես նաև գովազդվող ապրանքների հավաքածուների էջերում։

  • Առաջարկվող ապրանքների շարքերում՝

    • ապրանքների քարտերում,
    • զամբյուղում,
    • կայքում պատվեր գրանցելու էջերում,
    • պատվերի վճարումից հետո,
    • կարծիքների և հարցերի հավելվածներում։
  • Որոնման արդյունքների, կատեգորիաների և գովազդվող ապրանքների հավաքածուների էջերի առաջին 12 տեղերում։

Ստեղծել արշավ #

Եթե ունեք պարտք, չեք կարող օգտագործել առաջխաղացման գործիքները։ Մենք կվերադարձնենք դրանց հասանելիությունը, երբ հաշվեկշիռը դրական դառնա։

Ինչպե՞ս ստուգել հաշվեկշիռը

Ձեռքով #

  1. Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») բաժնում սեղմե՛ք Создать кампанию → Вручную («Ստեղծել արշավ → Ձեռքով»)

  2. Նշե՛ք արշավի անվանումը։

  3. Ընտրեք դրույքաչափերի կառավարման ռազմավարություն։
    Ավելին՝ ռազմավարությունների մասին

  4. Սեղմե՛ք Добавить товары («Ավելացնել ապրանքներ») կոճակը։ Կարող եք ձեռքով ընտրել աապրանքները կամ նշել կոդերի և ID-ների ցանկը։

  1. Նշե՛ք այն ապրանքները, որոնք ցանկանում եք ավելացնել արշավի մեջ։

    Ապրանքները գտնելու համար օգտագործե՛ք որոնում Ozon-ի ID-ով կամ անվանումով։ Դուք կարող եք զտել ցանկը՝ ըստ կատեգորիայի, ապրանքանիշի, պահեստի և գնի։

  2. Սեղմե՛ք Добавить товары («Ավելացնել ապրանքներ») կոճակը։

Մանրամասներ Ozon-ում որոնման համակարգի աշխատանքի մասին
Մանամասներ այն մասին, թե որ ապրանքները չի կարելի խթանել

  1. Սահմանե՛ք շաբաթական բյուջե ապրանքի համար 1000 ռուբլի հաշվարկից։ Նվազագույն բյուջեն չի կարող քիչ լինել 7000 ռուբլուց։

    Մանրամասներ շաբաթական բյուջեի մասին

  2. Միացրեք բյուջեի ավտոմատ բարձրացումը: Նշեք այն տոկոսներով սկսած շաբաթական բյուջեի գումարից՝ 10%-ից մինչև 50%: Եթե բյուջեն վերջանա, ապա այն ավտոմատ կերպով կավելանա մինչև ժամկետի ավարտը, և ապրանքները կշարունակեն գովազդվել։

    Բյուջեի ավտոմատ բարձրացումը չմիացնելու համար մուտքագրեք 0%:

    Ավելին` բյուջեի ավտոմատ բարձրացման մասին

  3. Էկրանի ներքևում սեղմեք Запустить («Գործարկել»):

Ձևանմուշի միջոցով #

Արշավ ստեղծել հնարավոր է պատրաստի ձևանմուշով։ Դրա համար՝

  1. Բացեք Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») բաժինը և սեղմեք Создать кампанию → Через шаблон («Ստեղծել արշավ → Ձևանմուշի միջոցով»)։

  2. Ներբեռնեք ձևանմուշը։

  3. Ներբեռնված ֆայլում նշեք արշավի և ապրանքների մասին տեղեկատվությունը։ Информация о кампании («Արշավի մասին տեղեկատվություն») թերթում լրացրեք սյունակները՝

    • Название кампании («Արշավի անվանումը»)՝ մտածեք անվանում, որը կօգնի արագ կողմնորոշվել արշավների ցանկում։ Օրինակ՝ «Զգեստ, ամառային հավաքածու»։
    • Недельный бюджет, руб. («Շաբաթական բյուջե, ռուբլի»)՝ հաշվարկեք բյուջեն N × 1000 ռուբլի բանաձևով, որտեղ N ՝ ապրանքի քանակն է։ Նվազագույն բյուջեն չի կարող 7000 ռուբլուց քիչ լինել։

    Ավելին՝ շաբաթական բյուջեի հաշվարկի մասին

    Список товаров («Ապրանքների ցանկ») թերթում՝

    • SKU՝ նշեք ապրանքի նույնացուցիչը։
    • Артикул («Արտիկուլ»)՝ եթե չեք լրացրել SKU-ն, նշեք ապրանքի արտիկուլը։
    • Ставка, руб. («Դրույքաչափ, ռուբլի»)՝ սահմանեք այն գումարը, որը պատրաստ եք վճարել ապրանքի վրա սեղմելու համար: Այն ապրանքների համար, որոնց դրույքաչափը չեք նշում, մենք կսահմանենք մրցակցային արժեք: Եթե ընտրել եք ավտոմատ ռազմավարություն, համակարգը ավտոմատ կսահմանի դրույքաչափերը։
  4. Ավելացրեք ֆայլ և սեղմեք Загрузить («Բեռնել»)։

  5. Օգտագործեք ներբեռնված ձևանմուշը՝ արշավ ստեղծելու համար. այն հասանելի կլինի 24 ժամ: Դա անելու համար «Проверен» («Ստուգված») կարգավիճակով ֆայլի դիմաց սեղմեք Создать кампанию («Ստեղծել արշավ»)։ Եթե սխալներ հայտնաբերենք՝ կարող եք ներբենռել ֆայլը, ուղղել և կրկին բեռնել։

  6. Արշավի մեկնարկի պատուհանում ստուգեք լրացված տվյալները։ Եթե ամեն ինչ կարգին է, սեղմեք Запустить («Թողարկել»)։

Ապրանքի դրույքաչափը #

Դրույքաչափը շաբաթական բյուջեի շրջանակում եղած գումարն է, որը սահմանում եք ապրանքի յուրաքանչյուր սեղմման համար: Այս դրույքաչափով ապրանքը մասնակցում է ընտրված դիրքերում ցուցադրման աճուրդին:

Նվազագույն դրույքաչափը կախված է ապրանքի կատեգորիայից և դրա գնից՝ առանց զեղչերի: Եթե ​​բարձրացնեք ապրանքի գինը, և այն տեղափոխվի հաջորդ գների սեգմենտ, նվազագույն դրույքաչափը նույնպես կբարձրանա: Եթե ​​ապրանքի վրա սահմանված է նվազագույնից ցածր դրույքաչափ, մենք այն ավտոմատ կերպով կբարձրացնենք նոր նվազագույնի:

Ապրանքների առաջխաղացման համար նվազագույն դրույքաչափեր (XLSX)

Օրինակ

Դուք գովազդում եք «Փափուկ կահույք» կատեգորիայի ապրանքը՝ 2300 ռուբլի արժողությամբ, նվազագույնը 4 ռուբլի դրույքաչափով: Դուք որոշում եք ապրանքի գինը բարձրացնել մինչև 2800 ռուբլի, և այն տեղափոխվում է գների հաջորդ սեգմենտ: Ապրանքի դրույքաչափը կբարձրանա մինչև 5 ռուբլի, սա նոր սեգմենտի համար նվազագույն արժեքն է:

Եթե ​​իջեցնեք ապրանքի գինը և այն վերադառնա ավելի ցածր գների սեգմենտ, մենք չենք իջեցնի Ձեր դրույքաչափը, քանի որ այն արդեն բարձր է կամ հավասար է նոր նվազագույնին:

Նշել դրույքաչափը #

Եթե ձեզ մոտ ​​միացված է ավտոմատ ռազմավարություն, չեք կարողանա փոխել ձեր դրույքաչափերը: Դրանք տեղադրվում և ճշգրտվում են ավտոմատ կերպով յուրաքանչյուր որոնման հարցման համար, որպեսզի ապրանքը ստանա ավելի շատ քլիքներ:

Արշավին ապրանքներ ավելացնելուց հետո նրանց համար ավտոմատ կերպով նշանակվում են մրցակցային դրույքաչափեր: Դուք կարող եք դրանք փոխել ցանկացած ժամանակ. նոր դրույքաչափերի կիրառման համար կպահանջվի 1-3 ժամ:

Մրցակցային դրույքաչափը հաշվարկում ենք երկու եղանակով:

  1. Մենք հետևում ենք, թե ընտրված կատեգորիայի բոլոր վաճառողների ապրանքները քանի անգամ են մասնակցել աճուրդներին, որքան դիտումներ են ստացել առաջխաղացումից և ինչպիսին է եղել մեդիահայտը 1 օրվա համար:
  2. Այդ տվյալների հիման վրա մենք ստեղծում ենք գրաֆիկ. այն ցույց է տալիս, թե ինչպես է հայտն ազդում աճուրդում հաղթելու հնարավորության վրա:
  3. Գրաֆիկի վրա մենք գտնում ենք այն դրույքաչափը, որով ապրանքի դիտումների հավանականությունը 50% է: Հենց սա էլ մրցակցային դրույքաչափն է:

Ավելին՝ դրույքաչափերի մասին

Նոր դրույքաչափերը նշելու համար անցեք Продвижение товаров → Трафареты («Ապրանքների առաջխաղացում → Տրաֆարետներ») և բացեք անհրաժեշտ արշավը։

Փոխեք դրույքաչափը՝

  • մեկ ապրանքի համար՝ Ваша ставка, ₽ («Ձեր դրույքաչափը, Ռուբլի») սյունակում լրացրեք դաշտը,
  • միանգամից մի քանի ապրանքների համար՝ ընտրեք դրանք, սեղմեք Назначить ставку («Սահմանել դրույքաչափ»), նշեք արժեքը և սեղմեք Применить («Կիրառել»)։

Դրույքաչափերի կառավարման ռազմավարություններ #

Քլիքի միջին արժեք #

Դուք սահմանում եք միջին դրույքաչափ, որը պատրաստ եք վճարել մեկ քլիքի դիմաց: Ալգորիթմն աճուրդի համար դրույքաչափ է ընտրում՝ հաշվի առնելով մրցակցությունը, որպեսզի պահպանի քլիքի միջին արժեքը Ձեր արժեքի մակարդակում: Սա թույլ կտա ապրանքին բաց չթողնել որոնման արդյունքների առաջին 12 դիրքերում հայտնվելու հնարավորությունը, երբ պահանջվում է ավելի բարձր դրույքաչափ, քան Դուք եք սահմանել: Եթե ​​ավելի քիչ գումարը բավարար է աճուրդում հաղթելու համար, մենք ավտոմատ կերպով կիջեցնենք դրույքաչափը, որպեսզի Դուք չգերվճարեք:

Ալգորիթմին ժամանակ է պետք սովորելու համար՝ մրցակցության մակարդակին հարմարվելու և աճուրդի համար օպտիմալ առաջարկներ ընտրելու համար: Ապրանքի առաջխաղացման հենց սկզբում քլիքի միջին արժեքը կարող է տարբերվել Ձեր սահմանածից:

Երբ ապրանքը ստանա 50 քլիք, Ձեր դրույքաչափի և քլիքի միջին արժեքի տարբերությունը կկազմի ոչ ավելի, քան 10%: Ուսուցման գործընթացը չվերսկսելուց խուսափելու համար ավելի քիչ փոխեք դրույքաչափը և մի դադարեցրեք արշավը 2 օրից ավելի:

Օրինակ

Դուք նշել եք դրույքաչափը 10 ռուբլի։ Համակարգի ուսուցման ժամանակահատվածում որոշ քլիքների արժեքը տատանվում է 7,5-ից մինչև 30 ռուբլի։ Երբ ապրանքը ստանա առաջին 50 քլիքները, քլիքի միջին արժեքը կլինի 10 ռուբլու մակարդակում և չի գերազանցի 11 ռուբլին:

Ավտոմատ ռազմավարություն #

Դրույքաչափերի արժեքներին ինքնուրույն հետևելուց խուսափելու համար միացրե’ք ավտոմատ ռազմավարությունը: Ալգորիթմը ավտոմատ կերպով կսկսի փոխել դրույքաչափերը` կատեգորիաներում մրցակցությունը հաշվի առնելով այնպես, որ ապրանքները հնարավորինս հաճախ ցուցադրվեն շաբաթական բյուջեի սահմանում:

Ավտոմատ ռազմավարությունը հարմար է սկսնակ վաճառողներին և նրանց, ովքեր պատրաստ չեն հետևելու մրցակցության փոփոխություններին և պատվերների քանակին:

Արշավների արդյունավետությանը կարելի է հետևել ավտոմատ ռազմավարությունը միացնելուց 3-4 օր հետո: Ալգորիթմերին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Ձեր ապրանքի համար հարմար դրույքաչափ ընտրի՝ հաշվի առնելով տեղադրման վայրը։ Ուստի առաջին օրերին բյուջեն միանգամից չի օգտագործվում:

Շաբաթական բյուջե #

Սա այն գումարն է, որը պատրաստ եք ծախսել 7 օրվա առաջխաղացման համար։ Ժամանակաշրջանի սկիզբը շաբաթվա այն օրն է, երբ ստեղծվել է արշավը։ Կամայական ընդմիջում սահմանել չի ստացվի, եթե նույնիսկ առաջխաղացումն անջատեք և վերագործարկեք ժամանակաշրջանի կեսից կամ վերջում։ Օրինակ՝ եթե արշավը ստեղծեք չորեքշաբթի օրը, բյուջեն կծախսվի մինչև հաջորդ երեքշաբթին ներառյալ։

Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») էջում յուրաքանչյուր արշավի բյուջեով նախատեսված գումարի վրա սեղմելով՝ կարելի է տեսնել`

  • շաբաթական արշավի օրերի սկիզբն ու վերջը, որի ընթացքում պետք է ծախսվեն գումարները,
  • ծախսված գումարը,
  • ընթացիկ ժամանակաշրջանում բյուջեի մնացորդը և օրերը,
  • բյուջեի ավտոմատ բարձրացման պարամետրերը և այն գումարը, որով այն կավելանա սպառման դեպքում:

Արշավի շաբաթական բյուջեն կախված է ապրանքների քանակից։

1 դիրքի առաջխաղացումը սկսվում է 1000 ռուբլուց։ Նվազագույն բյուջեն չի կարող 7000 ռուբլուց քիչ լինել։

Օրվա ծախսը կախված է ապրանքի պահանջարկից, բայց չի գերազանցում շաբաթական բյուջեի 25%-ը:

Եթե բյուջեն ծախսվի 7 օրից ավելի արագ, մենք կդադարեցնենք առաջխաղացումը մինչև նոր ընթացքի սկիզբը: Որպեսզի չսպասեք հաջորդ շաբաթվան, ավելացրեք արշավի բյուջեն՝ այն երկարացնելու համար կամ կարգավորեք բյուջեի ավտոմատ բարձրացումը:

Երբեմն բյուջեն գերծախս է ունենում: Այս դեպքում այն կարգավորում ենք ժամանակաշրջանի վերջում՝ վճարելով միայն այն գումարը, որը սահմանել եք արշավի համար: Իսկ արշավի հավաքած դիտումնեը պահպանվում են: Корректировка («Կարգավորում») դաշտում «-» նշանով կընդգծենք ապրանքների առաջխաղացման գերծախսի հաշվետվությունները:

Ինչպե՞ս բեռնել հաշվետվությունը

Արշավները, որոնք ստանում են ավելի քիչ դիտումներ, քան կարող են, կընդգծենք դեղին եռանկյունով իրենց բյուջեի դիմաց։

Արշավի բյուջեի համարժեքությունը #

Հասանելի է միայն «Քլիքի միջին արժեքը» ռազմավարությամբ արշավներին։

Համարժեքությունը չափիչ է, որը ցույց է տալիս, թե արդյոք արշավի բյուջեն բավարար է, որպեսզի ընթացիկ օրում ստանաք ապրանքների բոլոր հասանելի ցուցադրումները և քլիքները։ Հաշվարկվում է ամեն օր: Արդյունքը կարելի է դիտել արշավի էջում՝ Бюджет («Բյուջե») բլոկում։

Արշավի բյուջեի համարժեքությունը կարող է լինել՝

  • 100%՝ բյուջեն ամբողջությամբ ծածկում է հասանելի տրաֆիկը: Այս ցուցանիշը կարող է լինել նաև, եթե ապրանքներն ունեն ցածր գնային առաջարկներ կամ ապրանքային քարտերը բավականաչափ գրավիչ չեն: Եթե արշավը օրական չի ծախսում շաբաթական բյուջեի առնվազն 15%-ը, արժե ստուգել պատճառը. գուցե պետք է ավելացնեք դրույքաչափերը կամ բարելավեք քարտի ձևակերպումը:
  • 80% -ից մինչև 99%՝ արշավի ապրանքները ստանում են ցուցադրումների և քլիքների մեծ մասը:
  • 80%-ից ցածր՝ ապրանքները բավարար ցուցադրումներ և քլիքներ չեն ստանում, պետք է ավելացնեք բյուջեն:

Համարժեքությունը հաշվարկելու համար մենք համեմատում ենք այն բյուջեն, որը արշավը կարող է ծախսել օրական՝ արշավի համար հասանելի տրաֆիկի ծավալով: Քանի որ չափիչը թարմացվում է օրական մեկ անգամ և կախված է մրցակցության մակարդակից, համարժեքության ցուցանիշները կարող են տարբերվել:

Փոխել շաբաթական բյուջեն #

Շաբաթական բյուջեն մեծացնել կամ փոքրացնել կարելի է ցանկացած ժամանակ։ Դրա համար՝

  1. Անցե՛ք Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») բաժին։
  2. Արշավի տողում՝ Бюджет («Բյուջե») սյունակում, սեղմե՛ք գումարի վրա։
  3. Նշե՛ք նոր արժեք և սեղմե՛ք Применить («Գործարկել») կոճակը։ Շաբաթական բյուջեն հաշվարկվում է՝ հաշվի առնելով ծախսված գումարը։

Օրինակ՝

Ձեր շաբաթական բյուջեն 10 000 ռուբլի է։ Դուք գործարկել եք ավտոմատ ռազմավարությամբ արշավ չորեքշաբթի օրը և առաջխաղացման համար մինչև շաբաթ օրը ծախսել եք 2000 ռուբլի։ Մնացած բյուջեն մինչև երեքշաբթի օրը 8000 ռուբլի է։ Օրինակ՝ դուք կարող եք՝

  • բարձրացնել բյուջեի մնացորդը մինչև 9000 ռուբլի։ Դա անելու համար բյուջեն մեծացրե՛ք մինչև 11 000 ռուբլի,
  • կրճատել բյուջեն մինչև 5000 ռուբլի։ Դա անելու համար շաբաթ օրվանից մինչև երեքշաբթի առաջխաղացման վրա ծախսեք մնացած 1000 ռուբլին և դադարեցրե’ք արշավը մինչև չորեքշաբթի:

Հաշվարկել շաբաթական բյուջեն #

Շաբաթական բյուջեն հաշվարկելիս պետք է հաշվի առնել.

  • արշավի ապրանքների քանակը,
  • ապրանքի համար ձեր կողմից սահմանված միջին դրույքաչափը,
  • CTR՝ քլիքների քանակի միջին հարաբերակցությունը ցուցադրումների քանակին,
  • CR՝ պատվերի փոխակերպում,
  • օրական պատվերների քանակը, որոնք դուք ակնկալում եք ստանալ յուրաքանչյուր ապրանքի համար։

Հաշվարկի օրինակ.

  • արշավում ապրանքների քանակը՝ 4,
  • միջին դրույքաչափ`10 ռուբլի մեկ քլիքի համար,
  • CR՝ 5%,
  • յուրաքանչյուր ապրանքի պատվերների համար ակնկալվող թիվը սկսած օրական 2-ից։

5% CR-ի դեպքում յուրաքանչյուր պատվերի համար անհրաժեշտ է 20 քլիք։

4 ապրանքների յուրաքանչյուրից 2 պատվեր ստանալու համար անհրաժեշտ է.

Սեղմումների քանակը × ապրանքի միջին դրույքաչափը× սպասվող պատվերների քանակը × ապրանքների քանակը = 20 × 10 × 2 × 4 × 7 = 11,200 ռուբլի շաբաթական բյուջե։

Բյուջեի ավտոմատ բարձրացում #

Կարող եք միացնել բյուջեի ավտոմատ բարձրացումը, որպեսզի շաբաթական բյուջեն սպառելուց հետո գովազդը չդադարի: Եթե բյուջեն ավարտվի, այն ավտոմատ կերպով կավելանա շաբաթական բյուջեից Ձեր նշած տոկոսով մինչև ժամանակաշրջանի ավարտը:

Ավտոմատ բարձրացումը կարող է ակտիվացվել 1 անգամ տվյալ ժամանակահատվածում:

Եթե շաբաթական բյուջեն սպառելու պահին պատվերներ չունեք կամ Գովազդային ծախսերի մասնաբաժինը / ԳԾՄ-ը հավասար է կամ գերազանցում է 100%-ը, ավտոմատ բարձրացումը չի ակտիվանա:

Կարող եք միացնել բյուջեի ավտոմատ բարձրացումը, արշավի ստեղծման և խմբագրման ժամանակ:

Ավտոմատ բարձրացումն անջատելու համար մուտքագրեք 0%:

Օրինակ 1

Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք`

  • շաբաթական բյուջե` 7000 ռուբլի,
  • ավտոմատ բարձրացման տոկոսը` 10%:

Կիրակի օրը բյուջեն ավարտվել է, ավտոմատ բարձրացումը ակտիվացել է, և բյուջեն ավելացել է 10%-ով մինչև 7700 ռուբլի` ապրանքները շարունակել են գովազդվել:

Հաջորդ չորեքշաբթի սկսվել է նոր շաբաթվա ժամանակահատվածը, բյուջեն վերադարձել է սկզբնական արժեքին՝ 7000 ռուբլի, ավտոմատ բարձրացման տոկոսը պահպանվել է՝ 10%:

Օրինակ 2

Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք՝

  • շաբաթական բյուջե՝ 8000 ռուբլի,
  • ավտոմատ բարձրացման տոկոսը՝ 10%:

Երկուշաբթի բյուջեն ավարտվել է, ավտոմատ բարձրացումը ակտիվացել է, և բյուջեն ավելացել է 10%-ով մինչև 8800 ռուբլի՝ ապրանքները շարունակել են գովազդվել:

Երեքշաբթի փոխել եք`

  • շաբաթական բյուջեն՝ 10 000 ռուբլի՝ նոր արժեքը կսկսի գործել միանգամից,
  • ավտոմատ բարձրացման տոկոսը՝ 20%՝ կկիրառվի միայն հաջորդ ժամանակահատվածում, քանի որ այս շրջանում արդեն ակտիվացված է ավտոմատ բարձրացումը:

Հաջորդ չորեքշաբթի կմնան այն արժեքները, որոնք սահմանել եք վերջին անգամ՝ շաբաթական բյուջեն՝ 10 000 ռուբլի, ավտոմատ բարձրացումը՝ 20%:

Օրինակ 3

Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք`

  • շաբաթական բյուջե` 8000 ռուբլի,
  • ավտոմատ բարձրացման տոկոսը` 10%:

Կիրակի օրը փոխել եք բյուջեն 10 000 ռուբլի և ավտոմատ բարձրացման տոկոսը` 20%: Երեքշաբթի բյուջեն ավարտվել է, ավտոմատ բարձրացումը ակտիվացել է, և բյուջեն ավելացել է 20%-ով մինչև 12 000 ռուբլի, ապրանքները շարունակել են գովազդվել:

Հաջորդ չորեքշաբթի կմնան այն արժեքները, որոնք սահմանել եք վերջին անգամ՝ շաբաթական բյուջեն՝ 10 000 ռուբլի, ավտոմատ բարձրացումը` 20%:

Ավտոմատ ռազմավարություն #

Դրույքաչափերի արժեքներին ինքնուրույն հետևելուց խուսափելու համար միացրե’ք ավտոմատ ռազմավարությունը։ Համակարգն ավտոմատ կերպով կսկսի փոխել դրույքաչափերը` կատեգորիաներում մրցակցությունը հաշվի առնելով այնպես, որ ապրանքները հնարավորինս հաճախ ցուցադրվեն շաբաթական բյուջեի սահմանում։

Ավտոմատ ռազմավարությունը հարմար է սկսնակ վաճառողներին և նրանց, ովքեր պատրաստ չեն հետևելու մրցակցության փոփոխություններին և պատվերների քանակին։

Ozon-ի 2023 թվականի տվյալներով՝ ավտոմատ ռազմավարությամբ արշավներում գովազդային ծախսերի մասնաբաժինը 22%-ով ավելի ցածր է, քան ձեռքով կառավարվող հայտերի արշավներում։

Նվազագույն բյուջե

Շաբաթական նվազագույն բյուջեն 3500 ռուբլի է:

Արշավների արդյունավետությանը կարելի է հետևել ավտոմատ ռազմավարությունը միացնելուց 3-4 օր հետո։ Ալգորիթմերին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ձեր ապրանքի համար հարմար դրույքաչափ ընտրի՝ հաշվի առնելով տեղադրման վայրը։ Ուստի առաջին օրերին բյուջեն միանգամից չի օգտագործվում։

Փոխել և անջատել արշավը #

Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») բաժնում բացե’ք արշավը։ Դուք կարող եք`

  • Վերանվանել արշավը՝ սեղմե’ք անվան կողքին։
  • Անջատել արշավը՝ սեղմե’ք ։
  • Արշավից ջնջե’լ ապրանք․ պետք է սեղմե’լ ապրանքի կողքին։
  • Ջնջե’լ մի քանի ապրանք՝ ընդգծե’ք դրանք և էջի ներքևում սեղմե’ք Удалить («Ջնջել»)։
  • Ապրանքների համար սահմանել ընդհանուր դրույքաչափ, եթե միացված է ավտոմատ ռազմավարությունը։ Ընդգծե’ք ապրանքները և էջի ներքում սեղմե’ք Назначить ставку («Սահմանել դրույքաչափ»)։
  • Փոփոխել դրույքաչափերի կառավարման ռազմավարությունը, շաբաթական բյուջեն կամ բյուջեի ավտոմատ բարձրացման կարգավորումները` արշավի ներսում Бюджет («Բյուջե») բլոկում սեղմեք :

Տրաֆարետների միջոցով տեսնել վիճակագրությունը #

Դուք կարող եք դիտել առաջխաղացման վիճակագրությունը արշավի էջում, հաշվետվության մեջ կամ Аналитика продвижения («Առաջխաղացման վիճակագրություն»)ներդիրում:

Ավելին` «Առաջխաղացման վիճակագրություն» ներդիրի մասին

Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») բաժնում կարող եք տեսնել տվյալ ժամանակաշրջանի արշավի յուրաքանչյուր ապրանքի վիճակագրություն․

  • Заказы («Պատվերներ»)՝ գնորդների պատվիրած ապրանքների քանակը` գովազդվող դիրքում ապրանքի քարտը դիտելուց 10 օր հետո։
  • Продажи («Վաճառքներ»)՝ վաճառքի գումարը, որը ստացվել է գովազդի արդյունքում:
  • Расход («Ծախս»)՝ ապրանքի առաջմղման ծախսերը և ամբողջ արշավի ընթացքում ապրանքի ընդհանուր ծախսի տոկոսները։
  • Показы («Դիտումներ»)՝ ապրանքի դիտումների քանակը տրաֆարետների տեղադրման բոլոր վայրերում։
  • Клики («Քլիքներ»)՝ դեպի ապրանքի քարտ անցումների քանակ։
  • CTR՝ քլիքների և դիտումների քանակների հարաբերակցությունը։
  • ДРР («ԳԾՄ )՝ գովազդի ծախսի մասնաբաժինը վաճառված ապրանքների արժեքով:
  • Стоимость клика («Քլիքի արժեքը»)՝ մեկ քլիքի միջին արժեքը, հաշվարկվում է բանաձևով՝ ապրանքի ծախս ÷ ընտրված ժամանակահատվածի համար ապրանքի վրա քլիքների քանակ:
  • В корзину («Զամբյուղում» )՝ թողարկված առաջխաղացումով ապրանքները զամբյուղ ավելացնելու քանակը։
  • Дата добавления («Ավելացման ամսաթիվը» )՝ ամսաթիվը, երբ ավելացրել եք ապրանքը արշավին։

Առավել մանրամասն տեղեկատվություն` XLSX հաշվետվությունում:

Ի՞նչ պատվերներ ենք հաշվի առնում վիճակագրության մեջ #

Պատվերը կներառվի վիճակագրության մեջ, եթե գնորդն ձևակերպի այն հետևյալ սահմաններում՝

  • առաջխաղացման դիրքում ապրանքի քարտի վրա սեղմելուց 10 օր հետո,
  • առաջադրված դիրքում ապրանքը զամբյուղին կամ ընտրյալներին ավելացնելուց 30 օր հետո:

Պատվերը կցուցադրվի վիճակագրության մեջ միայն վճարումից հետո: Վիճակագրության մեջ հաշվի ենք առնում նաև հետվճարային պատվերները։ Եթե ​​գնորդը վերադարձնի վճարովի պատվերը, այն դեռ կմնա վիճակագրության մեջ:

Օրինակ

Գնորդը անցել է Ձեր ապրանքի քարտը առաջարկություններում, այնուհետև դուրս է եկել հավելվածից: Երեք օր անց նորից գտել է այս ապրանքը և պատվեր կատարել ստանալուց հետո վճարումով: Եվս 15 օր հետո հաճախորդը ստացավ և վճարեց ապրանքը. այս պահից պատվերը կսկսի ցուցադրվել վիճակագրության մեջ:

Բարելավվել արշավի ցուցանիշները #

Օգտագործե’ք նաև այլ գործիքներ առաջխաղացման համար։

Վճարել արշավի համար #

Արշավի առաջխաղացման համար նախապես բյուջե նախատեսել անհրաժեշտ չէ։ Դուրս ենք գրում արշավի ծախսերը ամիսը մեկ անգամ։ Տրաֆարետների համար կարելի է վճարել բոնուսներով։ Բոլոր ծախսերը կարտացոլվեն`

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը