Առաջխաղացման միավորներ

Ozon-ը կարող է միավորներ շնորհել միջոցառումների մասնակցության և հարցումների անցկացման համար` 1 միավորը = 1 ռուբլի։ Միավորները կարելի է ծախսել արշավի վրա և հնարավոր չէ այն փոխել գումարով։ Ozon-ը ձեր էլեկտորանային փոստին ուղարկում է տեղեկատվություն միջոցառումների և հարցումների մեկնարկի մասին, ինչպես նաև տեղադրում է այն [Ozon Seller]-ի գլխավոր էջում և անձնական հաշվում (https://seller.ozon.ru/app/main

Դուք կարող եք միավորները ծախսել առաջխաղացման գործիքների վրա`

Միավորների տեսակները`

  • ընդհանուր բոնուսներ, որոնք կարող եք ծախսել տրաֆարետների և թոփեր դուրսբերման վրա,
  • բոնուսներ պատվերի դիմաց վճարի համար՝ կարելի է ծախսել պատվերի դիմաց վճարի համար:

Բոնուսների հաշվեգրում և դուրսգրում #

Միջոցառումներին մասնակցելուց և հարցումներն անցկացնելուց հետո միավորները պրոմոկոդերի գործարկումից հետո կամ ավտոմատ կերպով փոխանցվում են ձեր հաշվին։ Միավորները կարելի է ծախսել իրենց գործողության ժամկետի ընթացքում։

Ապրանքի առաջխաղացման ժամանակ նախ ծախսվում են միավորները, ապա` ռուբլիները։ Սկզբում ծախսվում են այն միավորները, որոնց գործողության ժամկետն ավարտվում է։

Ակտիվ արշավներին բոնուսներ հաշվեգրվում են ամեն օր։ Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով դուք վճարում եք միայն միավորներից ավելի օգտագործված գումարը։

Միավորներով կարող եք վճարել առաջխաղացման արժեքի 99%-ը։ Մնացած 1%-ը հաշվետու ժամանակաշրջանի վերջում դուրս կգրենք ռուբլով և անմիջապես կհաշվարկենք ընդհանուր միավորների տեսքով։ Հաշվարկված բոնուսները կարող են օգտագործվել մինչև ընթացիկ տարվա վերջ, եթե անձնական հաշվում այլ ժամկետ նշված չէ:

Միավորների հաշվեգրման օրինակ`

  • Ձեր հաշվին կա 700 բոնուս պատվերի դիմաց վճարի համար։ Սկսել եք վճարել պատվերի համար և ծախսել եք 700 ռուբլի, դա 100% է: Դուրս կգրենք 693 բոնուս, իսկ ամսվա վերջում ևս 7 ռուբլի՝ արշավի արժեքի 1%-ը և ձեր հաշվին կվճարենք 7 ընդհանուր բոնուս:

  • Ենթադրենք, ձեր հաշվին կա 500 ընդհանուր միավոր։ Արշավի վրա ծախսել եք 700 ռուբլի։ Ամսվա վերջում մենք դուրս կգրենք 200 ռուբլի, որոնք չեն մարվել միավորներով։

Բոնուսներն ամբողջությամբ ծախսելու համար ինքնուրույն գործարկեք առաջխաղացման արշավ։

Բոնուսային հաշվի հետ գործառնությունները և բոնուսների քանակը կարող եք տեսնել Продвижение → Вывод в топ, Трафареты или Оплата за заказ → Ещё → Детализация расходов («Առաջխաղացում → Ելք դեպի առաջատար շարքեր, Տրաֆարետներ կամ Պատվերի դիմաց վճար → Ավելին → Ծախսերի դետալիզացիա») էջում։

Ձեր միավորների հաշվում տեղի ունեցող գործողություններն են`

  • Դուրսգրում` միավորների ավտոմատ դուրսգրումն է ակտիվ արշավի հաշվին։
  • Կարգավորում` հարթակից միավորների հաշվեգրումն է կամ դուրսգրումը։ Դուրսգրումը տեղի է ունենում, եթե հաշվեգրումը սխալ է։
  • Ավարտված. սրանք այն միավորներն են, որոնք չեք հասցրել օգտագործել։

Եթե միավորներ չեն շնորհվել #

Եթե միջոցառռւմներին մասնակցելուց կամ հարցումներն անցկացնելուց հետո դուք չեք ստացել միավորներ կամ պրոմոկոդեր, գրե’ք աջակցության կենտրոնին։

Պրոմոկոդեր #

Միջոցառումներին մասնակցելու կամ հարցումներ անցկացնելու համար կարող եք ստանալ պրոմոկոդեր` միավորներով, որոնք կարող եք օգտագործել որոնման դաշտում արշավի առաջխաղացման համար։ Որոշ պրոմոկոդեր ունեն ակտիվացման ժամկետ և պայման։ Օրինակ՝ հնարավորություն օգտագործելու միավորները միայն առաջին արշավի համար։

Դուք չեք կարող օգտագործել պրոմոկոդն ակտիվացման ժամկետն ավարտվելուց հետո։

Պրոմոկոդն ակտիվացնելու համար Детализация расходов («Ծախսերի մանրամասներ») էջի Активировать промокод («Ակտիվացնել պրոմոկոդը») դաշտում մուտքագրե’ք պրոմոկոդը և սեղմե’ք Активировать («Ակտիվացնե’լ») կոճակը։

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը