Կարգավորել արշավ #
Քայլ 1. Լրացրեք գովազդային արշավի պարամետրերը #
-
Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում սեղմեք Создать кампанию («Ստեղծել արշավ»)։
-
Ընտրեք գովազդի տեսակը Баннер («Ազդերիզ»):
-
Նշեք արշավի անվանումը և բյուջեի գումարը: Գումարը հնարավոր է փոխել ավելի ուշ արշավի կարգավորումներում:
Ինչպես փոխել արշավը -
Ընտրեք բյուջեի տեսակը.
-
За день («Մեկ օրվա համար»)․ նշված գումարը կծախսվի առաջխաղացման վրա 24 ժամվա ընթացքում: Եթե բյուջեն չբավարարի ամբողջ օրվա շարունակական ցուցադրումների համար, մենք ավտոմատ կերպով կդադարեցնենք գովազդային արշավը և կսկսենք այն նորից հաջորդ օրը։ Եթե մեկ օրում սահմանված բյուջեից քիչ ծախսվի, մենք դուրս կգրենք միայն այն, ինչ ծախսվել է։
-
За период («Ժամանակահատվածի համար»)․ նշված գումարը հավասարապես կծախսվի արշավի ընթացքում առաջխաղացման վրա: Առաջխաղացման յուրաքանչյուր օրվա համար պետք է հատկացվի 1000 ռուբլի: Եթե օրերից որևէ մեկում ավելի քիչ է ծախսվել, ապա մնացածը կբաշխվի մնացած օրերի միջև: Բյուջեի այս տեսակը հարմար է գովազդային ակցիաների և հատուկ առաջարկների համար՝ վավերականության սահմանափակ ժամկետով:
Բյուջեի տեսակը չի կարող փոխվել արշավի ստեղծումից հետո:
-
Ազդերիզի ցուցադրման և ցուցադրումների կամ սեղմումների համար գումար գանձելու միջև ուշացման պատճառով կարող է լինել գերծախս. բյուջեն կճշգրտենք հաջորդ օրը: Գերծախսերի չափը կնշվի առաջխաղացման հաշվետվության մեջ «Ճշգրտում “-” նշանով» դաշտում: Արշավի հավաքած ցուցադրումները կպահպանվեն:
-
Ընտրեք վճարման տեսակը.
- Ցուցադրումների համար․ վճարում եք 1000 ցուցադրումների համար:
- Սեղմումների համար․ վճարում եք միայն ազդերիզի վրա սեղմելու համար: Համակարգն ավտոմատ կերպով կորոշի ազդերիզի ցուցադրման հաճախականությունը և սեգմենտների թիրախավորումը, որպեսզի ստանաք սեղմումների առավելագույն քանակը:
Արշավ ստեղծելուց հետո հնարավոր չէ փոխել վճարման տեսակը։
-
Նշեք արշավի անցկացման ժամկետը: Եթե ընտրում եք «За период» («Ժամանակահատվածի համար») բյուջեի տեսակը, ապա այս դաշտը պարտադիր է:
Ամսաթիվը կարող եք փոխել մինչ դրա սկսելը:
-
Սեղմեք Продолжить («Շարունակել»)։

Երբ արշավն ավարտվի, կարող եք պատճենել այն և նշել նոր ամսաթվեր:
Քայլ 2. Կարգավորեք և վերբեռնեք ազդերիզը #
-
Նշեք անվանում ազդերիզի համար:
-
Ընտրեք.
- Տեղադրման վայրը՝ Главная («Գլխավոր»), Главная и поиск («Գլխավոր և որոնում») կամ Поиск и каталог («Որոնում և կատալոգ»): Եթե ընտրեք տեղադրում կատեգորիաներում, չեք կարողանա թիրախավորել ըստ սեգմենտների:
- Հարթակ՝ Приложение и мобильный сайт («Հավելված և բջջային կայք») կամ Сайт («Կայք»):
Եթե ընտրել եք սեղմումների համար վճարման տեսակը, մենք ավտոմատ կերպով կընտրենք տեղաբադրման վայրը և հարթակը:
-
Ընտրեք հղում դեպի Ozon, որը կբացվի, երբ սեղմեք ազդերիզի վրա, կամ նշեք ձերը: Դա կարող է լինել ապրանքի, ընտրանու, ակցիայի կամ խանութի հղում: Հղումը պետք է պարունակի միայն ձեր խանութի ապրանքները:
-
Վերբեռնեք ազդերիզը: Դուք կարող եք այն ստեղծել անվճար կամ ըստ ձևանմուշի:
Իմանալ ավելին ազդերիզի ստեղծման մասին -
Поиск и каталог («Որոնում և կատալոգ») տեղադրմամբ ազդերիզների համար ընտրեք, թե որ կատեգորիայի մեջ պետք է ցուցադրվի ազդերիզը և նշեք դրույքաչափը յուրաքանչյուրի համար:
-
Поиск и каталог («Որոնում և կատալոգ») տեղադրմամբ ազդերիզների համար նշեք որոնման հարցումները, ըստ որոնց պետք է ցուցադրվի ազդերիզը և նշեք դրույքաչափը յուրաքանչյուրի համար:
-
Կարգավորեք թիրախավորումը, որպեսզի ազդերիզը ցուցադրվի կոնկրետ լսարանի համար:
Եթե ընտրել եք սեղմումի համար վճարի տեսակը, մենք ավտոմատ կերպով կընտրենք լսարանի թիրախավորումը: Դուք կկարողանաք կարգավորել լսարանը ըստ գտնվելու վայրի:
-
Նշեք գովազդային դրույքաչափը Главная («Գլխավոր») կամ Главная и поиск («Գլխավոր և որոնում») տեղադրմամբ:
Իմանալ ավելին ազդերիզի նվազագույն դրույքաչափերի մասին
Որքան բարձր է դրույքաչափը, այնքան ավելի հավանական է, որ ձեր գովազդը ցուցադրվի: Դրույքաչափը կարող եք փոխել ցանկացած պահի։
Կողմոնորշվեք ըստ մրցակցային դրույքաչափի՝ ցուցադրումների և սեղմումների առավելագույն քանակ ստանալու համար: Մենք այն հաշվարկում ենք որպես բոլոր ակտիվ ազդերիզների դրույքաչափերի միջնաթիվ՝ մի կեսն ունի այս նշանակությունից ցածր դրույքաչափ, մյուս կեսը՝ ավելի բարձր:
-
Լրացրեք գովազդային օբյեկտի նկարագրությունը։ Նշեք ապրանքների կատեգորիան, որն առաջխաղացնում եք, տեղեկատվություն ձեր ապրանքանիշի և առաջարկի մասին:
Նկարագրությունը կուղարկվի ինտերնետ գովազդի միասնական ռեգիստր և չի ցուցադրվի ազդերիզի վրա:
-
Категория рекламируемых товаров и услуг («Գովազդվող ապրանքների և ծառայությունների կատեգորիա») դաշտում ընտրեք կատեգորիա, եթե այն ավտոմատ կերպով չի որոշվել։ Այս տեղեկատվությունը պահանջվում է ինտերնետ գովազդի միասնական ռեգիստր փոխանցելու համար:
-
Համոզվեք, որ ազդերիզը չի խախտում գովազդի տեղադրման կանոնները և որ դուք դրա մեջ եղած նյութերն օգտագործելու թույլտվություն ունեք: Առանց դրա հնարավոր չի լինի ազդերիզն ուղարկել մոդերացիայի։
-
Սեղմեք Отправить на модерацию («Ուղարկել մոդերացիայի») կամ պահպանեք սևագիրը՝ ավելի ուշ ազդերիզի կարգավորումներին վերադառնալու համար:

Մենք ավտոմատ կերպով կորոշենք ամենաարդյունավետ հարթակը և տեղաբաշխման վայրը հասանելի տարբերակներից:
Քայլ 3. Սպասեք մոդերացիայի ավարտին և մեկնարկեք արշավը #
Ազդերիզը, պրոմո ազդերիզը կամ տեսաազդերիզը ստեղծելուց և խմբագրելուց հետո դրանք անցնում են մոդերացիա: Ստուգումն իրականացվում է ամեն օր ժամը 9:00-ից 19:00-ն և սովորաբար տևում է մինչև 5 ժամ:
Իմանալ ավելին մոդերացիայի մասին
Ամեն ինչ ստուգելուց հետո ազդերիզը, պրոմո ազդերիզը կամ տեսաազդերիզը կսկսեն մասնակցել ցուցադրման վայրի աճուրդին:
Կարգավորել թիրախավորումը #
Դուք կարող եք կարգավորել թիրախավորումը այնպես, որ ազդերիզը ցուցադրվի միայն ավտորիզացված, չավտորիզացված կամ բոլոր գնորդներին:
Այս տեսակի թիրախավորումը հարմար է ձեր խանութում ակցիաների գովազդների համար:
Եթե կարհգավորեք թիրախավորումը ըստ ավտորիզացիայի, գտնվելու վայրի և սեգմենտների, գնորդների լսարանը կլինի այս թիրախների խաչմերուկում:

Ազդերիզի կարգավորման ժամանակ աջ կողմում գտնվող բլոկում մենք ցույց կտանք ցուցադրումների առավելագույն հնարավոր քանակի կանխատեսումը: Կանխատեսում կատարելիս մենք հաշվի չենք առնում ձեր դրույքաչափը, պարամետրերը և լսարանի սեգմենտները, որոնք ստեղծել եք գնորդի պատկերի մեջ, սակայն հաշվի ենք առնում.
- ժամանակահատվածը․ եթե այն նշված չէ, մենք կհաշվարկենք կանխատեսումը 7 օրվա համար,
- լսարանի աշխարհագրությունը,
- սեգմենտները,
- առաջխաղացվող ապրանքների կատեգորիան․ միայն սեղմումների համար վճարմամբ ազդերիզների համար:
Կանխատեսումը չի երաշխավորում, որ ցուցադրումների իրական թիվը այդքան կլինի։

Ստեղծել լսարանի CRM սեգմենտ #
Հնարավոր է ստեղծել մինչև 50 CRM սեգմենտ:
-
Ստեղծեք CSV ֆայլ ձեր հաճախորդների բազայի հեռախոսահամարներով և գաղտնագրեք դրանք՝ օգտագործելով հաշավորում՝ ըստ պահանջների.
- նախքան հեշավորումը, նշեք համարները երկրի կոդով առանց բացատների, օրինակ՝ «79012345678»,
- օգտագործեք SHA-256 ալգորիթմը հեշավորման համար,
- առանձնացրեք թվերը միմյանցից նոր տողով,
- ֆայլին վերնագիր մի ավելացրեք,
- ֆայլի առավելագույն չափը՝ 130 ՄԲ,
- թվերով ցուցակի չափը՝ 5000-ից 1000000 տող։
-
Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում սեղմեք Дополнительно → Создать сегмент («Լրացուցիչ → Ստեղծել սեգմենտ»)։
Դուք կարող եք նաև սեգմենտ ստեղծել ազդերիզի կարգավորման ժամանակ: Դա անելու համար По сегментам («Ըստ սեգմենտների») բլոկում ընտրեք Все сегменты → Добавить набор условий («Բոլոր սեգմենտները→ Ավելացնել պայմանների հավաքածու») և պայման ընտրելիս սեղմեք Создать сегмент («Ստեղծել սեգմենտ»)։
-
Մուտքագրեք անվանում և վերբեռնեք լրացված ֆայլը CSV ձևաչափով:
-
Սեղմեք Создать сегмент («Ստեղծել սեգմենտ»):
Մենք Ozon-ում կգտնենք նշված թվերով հաճախորդներին և կկազմենք սեգմենտ. դա սովորաբար տևում է ոչ ավելի, քան 10 րոպե:
Երբ սեգմենտի կարգավիճակը փոխվի «Ձևավորված է»-ի, սեգմենտը հնարավոր կլինի նշել արշավի կարգավորումներում: Դրա վավերականության ժամկետը 180 օր է, որից հետո կարող ենք ջնջել այն։
Եթե չկարողանանք սեգմենտ կազմել, օրինակ՝ սխալներ գտնենք հեշավորված թվերում, մենք կփոխենք սեգմենտի կարգավիճակը՝ «Ստեղծումի սխալ» կարգավիճակի: Ստուգեք, որ ճիշտ եք գաղտնագրել թվերը և նորից փորձեք ստեղծել սեգմենտը:
Սեգմենտը ստեղծելուց հետո ցուցադրումների կանխատեսումը կարող է երևալ մինչև երկու օր ուշացումով, խնդրում ենք հաշվի առնել դա արշավ սկսելիս:
CRM սեգմենտը ջնջելու համար.
-
Անցե՛ք ազդերիզի կարգավորումներ:
-
По сегментам («Ըստ սեգմենտների») բլոկում սեղմե՛ք
անհրաժեշտ սեգմենտով տողի վրա:
Մեկ օրվա ընթացքում հնարավոր է ջնջել ոչ ավել, քան 20 սեգմենտ: Ակտիվ ազդերիզները կշարունակեն ցուցադրվել գնորդներին ջնջված սեգմենտից, բայց եթե ցանկանում եք փոխել թարգեթինգը, կկարողանաք ընտրել այլ սեգմենտ:
Որոնման հարցումներ #
Որոնման արտահայտություններ կարագավորել հնարավոր է միայն ազդերիզների համար, որոնք տեղադրվում են Поиске и каталоге («Որոնում և կատալոգ») և ցուցադրումների համար վճարման տեսակի համար:
Ազդերիզը միայն այն գնորդներին ցուցադրելու համար, ովքեր հետաքրքրված են նույնատիպ առաջարկներով, կարող եք կարագվորել հարցումներ՝ որոնման արտահայտություններ և հանում-բառեր:

Որոնման արտահայտությունները արտահայտություններ են, որոնք գնորդներն օգտագործում են ապրանքներ որոնելու համար:
Դուք կարող եք ընտրել, թե դրանցից որոնցով ցուցադրել ազդերիզը: Դրանք կարող են բաղկացած լինել մեկ կամ մի քանի բառից: Օրինակ, եթե դուք կարգավորել եք «սառնարան» արտահայտությունը, ձեր ազդերիզը կցուցադրվի հետևյալ հարցումների համար՝ «սառնարաններ», «Bosch սառնարան», «սպիտակ սառնարաններ» կամ «երկխցիկանի սառնարան»:
Որոնման արտահայտություններ ստեղծելիս հաշվի առեք, որ.
- Նախդիրներն անտեսվում են: Մի ավելացրեք արտահայտություններ, որոնք տարբերվում են միայն նախդիրներով: Օրինակ, «ցողիչ կոկորդի ցավի դեմ» և «ցողիչ կոկորդի ցավի համար» որոնման արտահայտությունները կլինեն հաճախորդի նույն հարցումները:
-Գծիկով բառերը համարվում են մեկ բառ: Եթե նշեք «շամպուն-կոնդիցիոներ», մենք չենք ցուցադրի ազդերիզ «շամպուն» հարցման համար։
-Բառերի հերթականությունը նշանակություն չունի։ Եթե ավելացնեք «տոմատի սոուս» արտահայտությունը, ապա մենք նաև կցուցադրենք «սոուս տոմատի» հարցման համար ազդերիզ։
-
Մեծատառերը հաշվի չեն առնվում։ Առանձին մի ավելացրեք «մանկական գուլպաներ» և «Մանկական գուլպաներ» արտահայտությունները։
-
Գնորդները կարող են որոնել ապրանքանիշերի անունները տարբեր լեզուներով: Օրինակ, windows որպես «վինդովս» կամ «վինդոուս»:
Տեսնելու համար, թե գնորդներն ինչ հարցումներ են օգտագործում Ozon-ում նույնատիպ ապրանքներ որոնելու համար, օգտագործեք Որոնման հարցումներ գործիքը:
Արշավի վիճակագրության մեջ մենք ցույց կտանք, թե որ որոնման արտահայտության հիման վրա է ցուցադրվել ազդերիզը և քանի սեղմում և ցուցադրում է ստացել:
Ազդերիզի կարգավիճակներ #
Կարգավիճակ | Նկարագրություն |
---|---|
Սևագիր | Դուք ավելացրել եք ազդերիզ, բայց չեք ուղարկել այն մոդերացիայի: |
Մոդերացիայում | Ստուգում ենք ազդերիզի համապատասխանությունը ընդհանուր պահանջներին: Մոդերացիան իրականացվում է ամեն օր ժամը 9:00-ից 19:00-ն և սովորաբար տևում է մինչև 5 ժամ: |
Ակտիվ | Ցուցադրումը միացված է, գնորդները տեսնում են ազդերիզը: Այս կարգավիճակում հնարավոր է փոխել թիրախի անունը և թիրախավորման կարգավորումները: Ազդերիզը կամ հղումը փոխելու համար նախ դադարեցրեք ազդերիզը: |
Մերժված է | Ազդերիզը չի անցել մոդերացիան: Պատճառը պարզելու համար սեղմեք
![]() |
Հնացած | Հնացած պարամետրերով ազդերիզ․ այն հանարավոր չի լինի ուղարկել մոդերացիայի և ակտիվացնել: |
Դադարված է | Ազդերիզը դադարեցված է, հնարավոր է փոխել դրա բոլոր կարգավորումները: Ազդերիզը կրկին կցուցադրվի, եթե այն միացնեք ազդերիզի ID-ի ձախ կողմում: |
Աճուրդ մեդիա գովազդում #
Ցուցադրման գովազդն աշխատում է աճուրդի սկզբունքով։ Արշավ ստեղծելիս, նշում եք դրույքաչափ 1000 ցուցադրումների կամ 1 սեղմման համար, և այն մրցակցում է այլ վաճառողների դրույքաչափերի հետ տեղադրման վայրի համար: Հաղթում է ամենաբարձր դրույքաչափով ազդերիզը:
Դրույքաչափը կգանձենք միայն այն դեպքում, եթե ազդերիզը ցուցադրվի կամ եթե դրա վրա սեղմեն: Գանձվող դրույքաչափի չափը կախված է մեդիա գովազդի ձևաչափից և վճարման տեսակից:
Մեդիա գովազդի ձևաչափ | Վճարման տեսակ | Աճուրդի տեսակ |
---|---|---|
Ազդերիզներ, պրոմո ազդերիզներ և տեսաազդերիզներ | Ցուցադրումների համար | Առաջին գնի աճուրդ․ կգանձենք արշավում ձեր կողմից սահմանված դրույքաչափը: |
Ազդերիզներ | Սեղմումների համար | Երկրորդ գնի աճուրդ․ կգանձենք ձեզ հաջորդող մասնակցի կողմից սահմանված դրույքաչափը: Մեկ սեղմման վերջնական արժեքը կարող է ավելի ցածր լինել, քան ձեր կողմից սահմանված դրույքաչափը: |
Առաջին գնի աճուրդի օրինակ
Դուք հաղթել եք աճուրդում 25 ռուբլի գնով տեսաազդերիզ ցուցադրելու համար։ Ձեզ հաջորդող մասնակցի դրույքաչափը 22 ռուբլի է: Վիդեո ազդերիզի ցուցադրման համար մենք կգանձենք 25 ռուբլի՝ ձեր սահմանած դրույքաչափով:
ПԵրկրորդ գնի աճուրդի օրինակ
Դուք շահել եք աճուրդում ազդերիզի վրա սեղմումի համար 25 ռուբլի դրույքաչափով: Ձեզ հաջորդող մասնակցի դրոյքաչափը 22 ռուբլի է: Եթե ձեր ազդերիզի վրա սեղմվի, մենք կգանձենք 22 ռուբլի՝ աճուրդի մոտակա մասնակցի կողմից սահմանված գումարը:
Կառավարել արշավը #
Արշավի կարգավիճակներ #
Բոլոր գովազդային արշավները կարելի է դիտել Продвижение → Медийная реклама («Առաջիկա → Մեդիագովազդ») բաժնում:
Կարգավիճակ | Նկարագրություն |
---|---|
Ակտիվ է | Ակցիան գործում է, ազդերիզները ցուցադրվում են: |
Ակտիվ չէ | Արշավն անջատված է։ |
Դադարված է | Արշավն ակտիվ չէ, բյուջեն սպառվել է: |
Պլանավորված է | Արշավը կմեկնարկի նշված ժամանակահատվածում: |
Ավարտված է | Արշավն ակտիվ չէ, առաջխաղացման տեղադրման ժամկետը լրացել է: Հնարավոր չի լինի խմբագրել և նորից սկսել արշավը։ |
Արխիվացված է | Արշավն արխիվացված է և ավտոմատ կերպով կջնջվի արխիվացման օրվանից 30 օր հետո: |
Փոխել և անջատել արշավը #
Գովազդային արշավի էջում կարող եք փոխել.
- Անցկացման ժամանակահատվածը, եթե արշավի ավարտի ամսաթիվը դեռ չի հասել:
- Բյուջեի գումարը։
- Օրական բյուջեն:
- Ընդհանուր բյուջեն։
- Ցուցադրումների հաճախականությունը։
- Ցուցադրումների ժամը:
- Դրույքաչափը․ փոփոխությունից հետո 10 րոպեի ընթացքում ազդերիզը կսկսի մասնակցել աճուրդին նոր դրույքաչափերով:
- Ազդերիզը, պրոմո-ազդերիզը և տեսաազդերիզը․ դա անելու համար, անհրաժեշտ ազդերիզի դիմաց, սեղմեք
→ Редактировать баннер («Խմբագրել ազդերիզը»): Փոփոխությունները կհայտնվեն ստուգումից հետո:
Իմանալ ավելին մոդերացիայի մասին
Արշավը անջատել հնարավոր է ազդերիզի ID-ի ձախ կողմում:
Գովազդային արշավների վիճակագրություն #
Դիտել վիճակագրությունը հնարավոր է․
-
Անցեք Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժինը:
-
Կարգավորեք զտիչները ըստ՝
- ձևաչափի,
- կարգավիճակի,
- վճարման տեսակի,
- ժամանակահատվածի։
-
Սեղմեք Скачать («Ներբեռնել»):
Հաշվետվությունների որոշ դաշտերի բացատրություններ.
Ցուցադրումների և սեղմումների վիճակագրությունը հաշվի է առնում ցուցադրումների, սեղմումների, CTR-ի, միջին դրույքաչափերի և գովազդի ծախսերի վերաբերյալ տվյալները.
-
Тип страницы («Էջի տեսակ»)․ ցուցադրման գտնվելու վայրը,
-
Платформа («Հարթակ»)․ կայք կամ բջջային հավելված,
-
Клики («Սեղմումներ»)․ ազդերիզի վրա սեղմումների քանակը,
-
CTR (click-through rate)․ սեղմումների քանակի և ցուցադրումների քանակի հարաբերակցությունը,
-
Охват («Ծածկույթ»)․ եզակի օգտատերերի թիվը, ովքեր տեսել են արշավը,
-
Условие показа («Ցուցադրման պայման»)․ որոնման արտահայտությունը կամ կատեգորիան, որով գնորդը տեսել է ազդերիզը։
Պատվերների վիճակագրությունը հաշվի է առնում, թե քանի պատվեր եք ստացել գովազդի միջոցով անցնելուց, ապրանքի վրա սեղմելուց և անցման էջում ապրանքներից մեկի վրա սեղմելուց հետո 30 օրվա ընթացքում.
-
Заказы, шт («Պատվերներ, հատ»)․ ապրանքի պատվերների քանակը:
-
Заказы, шт (post-view) («Պատվերներ, հատ (post-view)»)․ ձեր ցանկացած ապրանքի պատվերների քանակը 3 օրվա ընթացքում այն բանից հետո, երբ գնորդը տեսել է ազդերիզը:
Օրինակ
Գնորդը տեսել է ձեր ազդերիզը, անցել է ապրանքի քարտ, բայց չի կատարել պատվեր: Մեկ օր անց նա նորից տեսել է ազդերիզը, չի անցել հղումով, փոխարենը անմիջապես պատվեր է կատարել։ Այս պատվերը կհաշվենք որպես post-view։
-
Сумма заказов (post-view) («Պատվերի գումար (post-view)»)․ ձեր ապրանքներից յուրաքանչյուրի պատվերի գումարը գնորդի կողմից ազդերիզը տեսնելուց հետո 3 օրվա ընթացքում:
-
Заказы модели («Մոդելի պատվերներ»)․ մոդելի պատվերների քանակը, այսինքն՝ մեկ քարտի մեջ միավորված ապրանքներ՝ ըստ գույնի, չափի, ծավալի կամ այլ բնութագրերի:
Նվազագույն դրույքաչափեր #
Ազդերիզի տեսակ | Տեղադրման վայր | Նվազագույն դրույքաչափ |
---|---|---|
Ազդերիզ | Գլխավոր, Գլխավոր և որոնում | |
Կատեգորիաներ | 250 ռուբլի 1000 ցուցադրման համար։ | |
Պրոմո ազդերիզ | Էքստրա | 130 ռուբլի 1000 ցուցադրման համար |
Թոփ | 130 ռուբլի 1000 ցուցադրման համար։ | Տեսաազդերիզ | Մենք կորոշենք տեղադրման վայրը: Դուք կվճարեք միայն այն դեպքում, եթե գնորդները տեսնեն վիդեո ազդերիզի առնվազն 50%-ը 2 վայրկյանից ավելի: | 250 ռուբլի 1000 տեսանելի ցուցադրման համար։ |
Տեսնել ERID նույնացուցիչը #
Մենք կնշանակենք ERID նույնացուցիչ յուրաքանչյուր ազդերիզի, պրոմո ազդերիզի և տեսաազդերիզի համար՝ եզակի թվային նշան ինտերնետ գովազդի համար: Նման մակնշում պահանջվում է օրենքով և օգտագործվում է գովազդային նյութերի հաշվառման համար:
ERID-ը կարող է դիտվել ազդերիզների, պրոմո ազդերիզների և տեսաազդերիզների համար, որոնք անցել են մոդերացիան: Դա անելու համար.
-
Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում բացեք արշավը։
-
Նույնացուցիչը պատճենելու համար ազդերիզի դիմաց սեղմեք
, այնուհետև նույնացուցիչի համարի վրա։
Արխիվացված տեսաազդերիզի ERID-ը ստուգելու համար նախ վերականգնեք այն արխիվից:
Բոլոր նույանցուցիչով ազդերիզների հաշվետվություն ներբեռնելու համար՝
-
Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում կարգավորեք զտիչները:
-
Սեղմեք
→ Маркировка рекламы («Գովազդի մակնշում»)։
Հաշվետվությունը կներբեռնվի էջում առկա բոլոր արշավների համար: Հաշվետվությունը կներառի.
- արշավի ID-ն,
- արշավի անվանումը,
- ազդերիզի ID-ն,
- ազդերիզի անվանումը,
- ERID-ի նշանակման ամսաթիվը և ժամը․ ամսաթիվը, երբ ազդերիզը անցել է մոդերացիան,
- ERID-ը: