Ապրանքի քարտի վրա օգտատերերը կարող են հարցեր տալ ապրանքի և նրա բնութագրերի մասին: Պոտենցիալ գնորդների հավատարմությունը բարձրացնելու և գնման հարցում նրանց համոզելու համար ինքներդ կարող եք Ozon Seller-ի անձնական հաշվի միջոցով պատասխանել հարցերին: Պատասխանը կհրապարակվի ձեր ընկերության անունից:
Ի տարբերություն գնորդի հետ չաթի այդ հարցերն ու պատասխանները հրապարակային են և արտացոլվում են ապրանքի քարտի վրա:

Կարող ենք ժամանակավորապես սահմանափակել պատասխանելու ձեր հնարավորությունը, եթե նկատենք միատոն պատասխաններ: Աշխատե՛ք հարցերից յուրաքանչյուրին տալ անհատական պատասխան`չկրկնօրինակելով հաղորդագրությունը: Գնորդները բացասական են արձագանքում շաբլոն պատասխաններին, և դա ազդում է ձեր և հարթակի ընդհանուր տպավորության վրա:
Հետևե’ք հարցերին #
Բացե’ք Товары → Отзывы → Вопросы и ответы («Ապրանքներ → Կարծիքներ → Հարցեր և պատասխաններ») բաժինը, որպեսզի տեսնեք.
- Все вопросы («Բոլոր հարցերը»), տեսակավորված ամսաթվով`ամենանորից ամենահինը:
- Новые («Նորերը»), այն հարցերն են, որոնք դեռ չեք տեսել:
- Просмотренные («Դիտված»), չպատասխանված հարցերն են:
- Обработанные («Մշակված»), այն հարցերն են, որոնց պատասխաներն արդեն հրապարակված են ապրանքի քարտի վրա:

Խորհուրդ ենք տալիս պարբերաբար ստուգել հարցերը. արագ և մանրամասն պատասխանները կօգնեն գնելու որոշում կայացնել:
Պատասխանե’ք հարցին #
Հարցերի պատասխանները պետք է լինեն տեղեկատվական, վերաբերեն միայն տվյալ ապրանքին և չպարունակեն հղումներ դեպի այլ
ապրանքներ կամ ձեր սեփական կայք:
Մոդերատորը կմերժի անպարկեշտ արտահայտություններ կամ քննարկում սկսելու և այլ օգտատերերին վիրավորելու մտադրություն
պարունակող պատասխանները:
Իմացե’ք ավելին հարցեր և պատասխաններ հրապարակելու կանոնների վերաբերյալ
- Բացե’ք Товары → Отзывы → Вопросы и ответы («Ապրանքներ → Կարծիքներ → Հարցեր և պատասխաններ») բաժինը: Կարող եք տեսնել օգտատերերի նոր հարցերը կամ գտնել ապրանքի վերաբերյալ բոլոր հարցերն ըստ կոդի կամ անվան:

-
Սեղմե’ք այն հարցի վրա, որին ցանկանում եք պատասխանել: Կտեսնեք ընդհանուր տեղեկատվություն հարցի վերաբերյալ և այդ հարցի պատասխաններն այլ օգտատետերից:
-
Ընդունե’ք գնորդների հետ հաղորդակցման համար նախատեսված խմբագրական քաղաքականություն, եթե նախկինում այն չեք ընդունել:
-
Ответ на вопрос («Հարցի պատասխանը») դաշտում գրե’ք ձեր պատասխանը և սեղմե’ք Отправить ответ («Ուղարկել պատասխան»): Գնահատում անցնելուց հետո պատասխանը կհրապարակվի: Սովորաբար այն տևում է մեկ շաբաթից ոչ ավելի:
Գնորդը ձեր պատասխանը կստանա ծանուցման տեսքով կամ էլեկտրոնային հասցեով` կախված կարգավորումներից:
Ստուգումը սովորաբար տևում է մինչև 7 աշխատանքային օր: Եթե ավելի շատ ժամանակ է անցել, գրե’ք աջակցության կենտրոնին: Դիմումի մեջ նշե’ք ապրանքի Ozon SKU ID-ն, ապրանքի վերաբերյալ հարցի պատասխանի ամսաթիվը և սքրինշոթը՝ առկայության դեպքում:
Պատասխանի մոդերացիայի կարգավիճակը #
Ստուգման արդյունքը ցույց կտանք պատասխանի կողքին անձնական հաշվում կամ հավելվածում: Նկատի ունեցեք, որ այս բաժնում համակարգն արտացոլում է ապրանքի վերաբերյալ ոչ միայն ձեր, այլ նաև պաշտոնական ներկայացուցիչների և այլ գնորդների պատասխանները: Այլ օգտատերերի կամ ապրանքանիշի ներկայացուցիչների պատասխանները սահմանափակել չի’ կարելի:
Չի’ ստացվում հարցին պատասխանել #
Չե’ք կարող պատասխանել հարցին, եթե`
- Կայքում ապրանքն առկա չէ, որովհետև այն հանել եք վաճառքի դիրքից կամ արխիվացրել եք: Ապրանքի հասանելիությունը ստուգե’ք Товары и цены → Список товаров («Ապրանքներ և գներ→ Ապրանքների ցանկ») բաժնում:
- Ապրանքը զեղչված է: Նմանատիպ դիրքերում չեք կարող հարցեր տալ և թողնել կարծիքներ:
Իմացե’ք ավելին զեղչերի մասին - Դուք գտնվում եք սև ցուցակում: Այնտեղ կարող եք հայտնվել մոդերատորների կողմից հաղորդակցման խմբագրական քաղաքականության միանման խախտումների և հարցերի ու պատասխանների հրապարակման կանոնների խախտումների վերաբերյալ մի քանի նախազգուշացումներից հետո: