Կատեգորիայում ապրանքների վաճառքի կանոնները #
-
«Պարաֆարմացեվտիկա» կատեգորիայում արգելված է տեղադրել վիտամինները և կենսաբանական ակտիվ հավելումները, սպորտային սնուցումը, ինչպես նաև դեղամիջոցները: Վերջիններիս վաճառքը արգելված է ամբողջությամբ:
-
«Պարաֆարմացեվտիկա» կատեգորիայում ապրանքների անվանումը և նկարագրությունը չպետք է գցեն շփոթմունքի մեջ և գնորդների մոտ տպավորություն ստեղծեն, որ ապրանքը համարվում է դեղամիջոց:
-
Դուք կարող եք ինքնուրույն տեղադրել ապրանքները: Վաճառքում դրանք կհայտնվեն միայն որակի փաստաթղթերի բեռնումից և ստուգումից հետո` Պետական գրանցման մասին վկայական (ՊԳՎ) կամ Համապատասխանության դեկլարացիա (ՀԴ):
-
Փաստաթղթի տեսակը կախված է ապրանքի տեսքից, կազմից և նկարագրությունից`
- Декларация о соответствии (ДС) («Համապատասխանության մասին դեկլարացիա (ՀԴ)») սննդամթերքի համար
- Свидетельство о государственной регистрации (СГР) («Պետական գրանցման մասին վկայական(ՊԳՎ)») մասնագիտացված սննդամթերքի համար
- Декларация о соответствии (ДС) («Համապատասխանության մասին դեկլարացիա» (ՀԴ)») օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի համար:
Կանոնների խախտման դեպքում մենք իրավունք ենք վերապահում արգելափակել խախտումներով ապրանքների քարտերը, ինչպես նաև ամբողջությամբ դադարեցնել համագործակցությունը։
Ինչպես սկսել վաճառել ապրանքները #
Որպեսզի Ozon-ում Ձեր ապրանքները հայտնվեն վաճառքում`
- Բեռնե՛ք ապրանքները: Բեռնման ժամանակ նշե՛ք հստակ կազմը, բեռնեք ապրանքի ու կազմի լուսանկարները փաթեթավորման վրա:
- Անձնական հաշվում անցե՛ք Товары → Сертификаты («Ապրանքներ → Վկայականներ») էջ և բեռնեք Համապատասխանության մասին դեկլարացիան (ՀԴ)կամ Պետական գրանցման մասին վկայականը(ՊԳՎ):
- Կապե՛ք բեռնված ապրանքները իրենց փաստաթղթերի հետ:
- Մոդերացիայի հաջող անցնելուց և բեռնված փաստաթղթերի ստուգումից հետո ապրանքները կսկսեն վաճառվել Ozon-ում:
Նորմատիվ ակտերը #
- ՄՄ ՏԿ 009/2011: Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը «Օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի անվտանգության մասին»
- ՄՄ ՏԿ 021/2011: Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը «Սննդամթերքի անվտանգության մասին»
- ՄՄ ՏԿ 027/2012: Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը «Մասնագիտացված սննդամթերքի առանձին տեսակների` այդ թվում դիետիկ բժշկական և դիետիկ պրոֆիլակտիկ սնուցման անվտանգության մասին»