Վաճառքի կանոններ հետևյալ կատեգորիաների ապրանքների համար #
- «Ավտոմեքենայի նստատեղ», «Աքսեսուար ավտոմեքենայի նստատեղի համար» և «Բուստեր» կատեգորիաներում հնարավոր է վաճառել միայն այն ապրանքները,որոնք համապատասխանում են «Անիվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 018/2011-ին:
- Վերոնշյալ կատեգորիաներում նշված բոլոր ապրանքների համար պարտադիր կերպով պետք է վերբեռնվեն համապատասխանության սերտիֆիկատներ: Փաստաթղթեր չունեցող ապրանքների քարտերը ավտոմատ կերպով կարգելափակվեն:
Կանոնների խախտման դեպքում մենք իրավասու ենք արգելափակել խախտումներով ապրանքների քարտերը, սահմանափակել հասանելիությունը դեպի կատեգորիա,ինչպես նաև ամբողջությամբ դադարեցնել համագործակցությունը:
Արգելված է վաճառել #
Ozon-ի հարթակում արգելված է բոլոր այն ապրանքների վաճառքը, որոնք համարվում են պահպանող սարքերի փոխնակներ և չեն համապատասխանում 018/2011 ՄՄ ՏԿ-ին: Այդ ապրանքներն են`
- առանց շրջանակի մանկական ավտոնստատեղերը,
- անվտանգության գոտիների փականները,
- անվտանգության գոտիների ուսափոկի կորեկտորը,
- անվտանգության գոտիների ուսափոկի ադապտերը,
- ուղեկցող ուսափոկը,
- անվտանգության գոտու ծածկոցը,
- անվտանգության գոտու համար նախատեսված եռանկյունին և այլն:
Նման ապրանքներն իրենց հատկությունից և նշանակությունից կախված՝ կարող են մոլորեցնել գնորդներին,այդ պատճառով մարդկանց առողջության և կյանքի անվտանգության նկատառումներից ելնելով` Ozon-ը որոշել է արգելել դրանց վաճառքը հարթակում:Այդ թվում, արգելված է նմանատիպ ապրանքների վաճառքը՝ որպես աքսեսուարներ, որոնք չեն ազդում անվտանգության վրա։
Ինչպե՞ս սկսել ապրանքների վաճառքը #
- Բեռնե’ք ապրանքները:
- Ձեր անձնական հաշվում անցե’ք Товары → Сертификаты («Ապրանքներ → Սերտիֆիկատներ») բաժին և բեռնեք համապատասխանության սերտիֆիկատներ, որոնք համապատասխանում են ՄՄ ՏԿ 018/2011-ին:
- Բեռնված ապրանքները միացրեք փաստաթղթերին:
- Բարեհաջող մոդերացիա անցնելուց հետո ապրանքները կսկսեն վաճառվել Ozon-ում:
Նորմատիվ ակտեր #
- ՌԴ օրենքը մինչև 07.02.1992 N 2300-1 (խմբ. մինչև 08.12.2020)` «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին»
- ՄՄ ՏԿ 018/2011 Մաքսային միության Տեխնիակական կանոնոկարգը` «Անիվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին»
- ՌԴ Կառավարության 31.12.2020 N 2463 որոշումը՝ «Մանրածախ առևտրի պայմանագրով ապրանքների վաճառքի կանոնները հաստատելու մասին,երկարաժամկետ օգտագործման ապրանքների ցանկը, որոնց վրա չի տարածվում սպառողի պահանջը` իրեն անվճար տրամադրել ապրանք, որն ունի նույն հիմնական սպառողական հատկությունները վերանորոգման փուլում կամ նման ապրանքների փոխանակումը, և համապատասխան որակի ոչ պարենային ապրանքների ցանկը, որոնք ենթակա չեն փոխանակման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշ ակտերում փոփոխություններ կատարելու մասին»