Անվանումը #
Խանութի անվանումը կարող եք նշել Ozon-ում վաճառողի համար հաշիվ ստեղծելիս կամ Товары → Витрина → Оформление магазина («Ապրանքներ → Ցուցափեղկ → Խանութի ստեղծում») բաժնում գրանցվելուց հետո: Խանութի անվանումը կարող են փոխել միայն ադմինիստրատորը կամ կառավարիչը:
Անվանման հետ կապված պահանջները #
Անվան թույլատրելի երկարությունը 1-ից 140 նիշ է։ Անվանումը կարող է գրվել կիրիլիցաներով կամ լատինատառերով ցանկացած ռեգիստրում:
Անվանումը չպետք է պարունակի.
- անպարկեշտ բառապաշար,
- էմոջի և հատուկ նիշեր,
- բացատներ և թվեր,
- տառասխալներ,
- խանութի կոնտակտներ, կայքի հղում և հեռախոսահամարներ,
- «լավագույն» «առաջին» և «ամենա». բառերն առանց հաստատման,
- ապրանքների տեսակների թվարկում,
- այլ ապրանքային նշանների անվանումները,
- «Ozon» և «Озон» բառերը։
Համակարգն ավտոմատ կհեռացնի անունից առաջ կամ հետո առկա բացերը։
Փոխել խանութի անվանումը #
Խանութի անվանումը կարող եք փոխել միայն Պայմանագիրը կնքելուց հետո։
- Товары → Витрина → Оформление магазина («Ապրանքներ → Ցուցափեղկ → Խանութի ստեղծում») բաժնում անցեք Название и логотип магазина («Խանութի անվանումը և լոգոն») ներդիր:
- Название магазина («Խանութի անվանումը») դաշտում մուտքագրեք նոր անվանում և սեղմեք На модерацию («Մոդերացիայի մեջ»):

Նոր անվանումը չպետք է համընկնի ներկայիս անվան, մոդերացիայի ներքո գտնվող կամ նախկինում մերժված անվանման հետ։
Մոդերատորները երկու աշխատանքային օրվա ընթացքում կստուգեն խանութի նոր անվանումը: Մոդերացիայի արդյունքների մասին կտեղեկացնենք էլ․փոստով և կարգավիճակը կցուցադրենք Название и логотип магазина («Խանութի անվանումը և լոգոն») ներդիրում: История изменений («Փոփոխությունների պատմություն») բլոկում կարող եք տեսնել ընթացիկ հայտի կարգավիճակը, խանութի հին անվանումները,նախկին հայտերի կարգավիճակները և դրանց վերանայման ամսաթվերը:

Հնարավոր կարգավիճակներ.
- «Հաստատված է»` անվանումն անցել է ստուգում,
- «Ստուգման ընթացքում է»` անվանումը ստուգվում է,
- «Ավտոմատ կերպով փոփոխված է»` անվանումը մերժվել է խախտումների պատճառով, ուստի մենք այն փոխարինել ենք կազմակերպության իրավաբանական անվանումով կամ ԱԱՀ (Ազգանուն, անուն, հայրանուն)-ով, եթե անհատ ձեռնարկատեր եք, պայմանով, որ նախկինում հաստատված անվանում չկար:
- «Փոփոխված է ձեռքով»` խանութի անվանումը փոփոխվել է Ozon-ի տեխնիկական աջակցության մասնագետի կողմից,
- «Մերժված է»`անվանումը ստուգում չի անցել,
- «Չեղարկված է»` ստեղծել եք մի քանի հայտեր կամ օգտագործել եք այն անվանումը, որը նախկինում մոդերացիա չի անցել:
Եթե անվանումը չանցնի մոդերացիան, այն ավտոմատ կփոխարինենք՝
- կազմակերպության իրավաբանական անունով,
- Անուն, ազգանունով՝ եթե անհատ ձեռներեց եք,
- նախկինում հաստատված անունով։
Եթե գնորդը կուրսորն ուղղորդի ապրանքի քարտի վրա՝ խանութի անվան կողքին կտեսնի ընկերության իրավաբանական անվանումը. Համաձայն «սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի՝ Ozon-ը չի կարող թաքցնել այդ տվյալները։
Փոխել խանութի իրավաբանական անունը #
Եթե ձեր խանութի իրավաբանական անվանումը փոխվել է, գրեք մեզ չաթում կամ ուղարկեք էլ.նամակ marketplace.crossborder@ozon.ru հասցեով։ Դիմումին կցեք՝
- Պաշտոնական նամակ ռեկվիզիտների փոփոխության մասին։ Նամակում նշեք Ozon-ի հետ կնքված պայմանագրի համարը, որում անհրաժեշտ է փոխել ռեկվիզիտները։ Նամակը պետք է վավերացված լինի խանութի կառավարչի ստորագրությամբ և կնիքով։
- Կազմակերպության քարտը տեքստային ձևաչափով և բնօրինակի սկանավորված պատճենը գունավոր տպագրությամբ և կառավարչի ստորագրությամբ։
Լոգո #
Խանութի լոգոն կարող է փոխել «Կառավարիչ» կամ «Ադմինիստրատոր» պաշտոն ունեցող աշխատակիցը:
Լոգոյի պահանջներ #
- չափ` 200 × 200 պիքսելներ,
- ֆայլի կշիռ` 200 ԿԲ-ից ոչ ավել,
- ֆայլի տեսակ` JPG, PNG, WEBP.
Փոխել լոգոն #
Լոգոն կարող եք փոխել Товары → Витрина → Оформление магазина («Ապրանքներ → Ցուցափեղկ → Խանութի ստեղծում») բաժնի Название и логотип магазина («Խանութի անվանումը և լոգոն») ներդիրում:
Հին լոգոն ջնջելու համար Ваш логотип («Ձեր լոգոն») բլոկում նկարի վրա սեղմեք :
Նոր լոգո վերբեռնելու համար.
- Սեղմե’ք Выбрать файл («Ընտրել ֆայլ») և ավելացրեք նկարը:
- Սեղմեք На модерацию («Մոդերացիայի մեջ»):

Լոգոն փոխվելուց հետո այն կուղարկենք մոդերացիայի: Ստուգումը տևում է 3 օրից ոչ ավել: Ստուգման կարգավիճակը կցուցադրենք Ваш логотип («Ձեր լոգոն») բլոկում: Հնարավոր կարգավիճակներ.
- «Ստուգվել է»` լոգոն ստուգվել է և հրապարակվել,
- «Մոդերացիայի մեջ է»` լոգոն ստուգվում է,
- «Մոդերացիան չհաջողվեց»` լոգոն չանցավ ստուգումը, ուստի կպարզաբանենք, թե ինչ պետք է շտկել:
Եթե լոգոն չանցնի մոդերացիան, ապա կփոխարինենք այն լոգոյով, որը սովորոբար եղել է: