Տեսնել ապրանքների մնացորդները #
Ցույց ենք տալիս ապրանքների մնացորդները FBO → Управление остатками («FBO → Մնացորդների կառավարում») բաժնում։ Աղյուսակի օգնությամբ Դուք կարող եք հետևել, թե քանի ապրանք է պետք բերել, և քանիսը հեռացնել պահեստից։
Ցույց ենք տալիս մնացորդների ընդհանուր քանակը և դրանց իրացվելիությունը՝
- ըստ ապրանքների,
- ըստ կլաստերների։
Որոշակի ապրանքների մնացորդները տեսնելու համար սեղմեք По товарам («Ըստ ապրանքների»)։ Ապրանքները կարելի է՝
- գտնել անվանումով, արտիկուլով կամ Ozon ID-ով,
- զտել ըստ իրացվելիության կարգավիճակի, նշանի առկայության, կատեգորիայի, կլաստերի և պահեստի կամ պահեստի տեսակի։
Որպեսզի իմանաք, թե որ պահեստում է տեղաբաշխված ապրանքը, սեղմեք
անհրաժեշտ դիրքի դիմաց։
Որպեսզի տեսնեք ապրանքների մնացորդները ըստ կլաստերների կտրվածքի, սեղմեք По кластерам («Ըստ կլաստերների»)։
Որպեսզի ներբեռնեք տեղեկատվությունը XLS ձևաչափով, սեղմեք Скачать отчёт («Ներբեռնել հաշվետվությունը»)։ Հաշվետվության մեջ կլինեն բոլոր տվյալները՝ առանց զտիչները հաշվի առնելու։
Սեղմեք
, որպեսզի բացեք աղյուսակի կարգավորումները և ընտրեք, թե որ սյունակները ցուցադրվեն հաշվետվության մեջ։
![](https://cdn.ozone.ru/s3/ozon-disk-api/global-education/ru/fulfillment/fbo/working-with-stock/stock-management/ostatki1_1737710305.png)
Տվյալներն ըստ ապրանքների #
Թարմացնում ենք տվյալները օրը մեկ անգամ: Ցույց կտանք վերջին թարմացման ժամանակը աղյուսակի վերևում:
Աղյուսակի անվանումը | Բացատրություն |
---|---|
Կլաստեր, պահեստ | Որ կլաստերում և որ պահեստում է տեղաբաշխված ապրանքը։ |
Անվանում, SKU, արտիկուլ | Ապրանքի անվանումը քարտում, ապրանքի նույնականացումը Ozon համակարգում և ապրանքի նույնականացումը Ձեր բազայում։ |
Իրացվելիություն | Ապրանքի պահանջարկի և դրա մնացորդների միջև հարաբերակցությունը: Ցույց ենք տալիս իրացվելիության կարգավիճակը և մինչև մնացորդի ավարտը մնացած օրերի քանակը: Հաշվարկելու համար վաճառքի համար հասանելի ապրանքների քանակը բաժանում ենք 28 օրվա միջին օրական վաճառքի քանակի վրա։ |
28 օրվա միջին օրական վաճառքներ | Պատվերների միջին օրական քանակ։ Հաշվարկելու համար 28 օրվա բոլոր պատվերների քանակը բաժանում ենք այն օրերի քանակի վրա, երբ ապրանքը առկա է եղել։ |
Առանց վաճառքի օրեր | Քանի օր շարունակ է ապրանքը եղել առանց վաճառքի։ |
Ozon-ի պահեստներում մնացորդներ | Ozon-ի պահեստներում ապրանքների քանակ։ |
Ozon-ի պահեստի ճանապարհին գտնվող ապրանքներ | Որքան ապրանք ենք սպասում Ozon-ի պահեստում։ |
Պատրաստվում ենք հեռացման Ձեր հայտով | Որքան ապրանք ենք պատրաստում հեռացման Ozon-ի պահեստից ըստ Ձեր հայտի։ |
Մանրամասները տեսնելու համար սեղմեք
Остатки на складах Ozon («Ozon պահեստների մնացորդներ») և Товары в пути на склад Ozon (« Ozon-ի պահեստի ճանապարհին գտնվող ապրանքներ») խմբավորված սյունակներում ։
![](https://cdn.ozone.ru/s3/ozon-disk-api/global-education/ru/fulfillment/fbo/working-with-stock/stock-management/ostatki2_1737710305.png)
Ozon-ի պահեստների մնացորդները՝
- Доступно к продаже («Հասանելի է վաճառքի») ՝ ապրանքներ, որոնք հասանելի են վաճառքի Ozon-ի պահեստներից։
- Готовим к продаже («Պատրաստում ենք վաճառքի»)՝ ապրանքներ առանց թերությունների և պահպանման բավարար ժամկետով, որոնք շուտով կտեղադրենք Ozon-ի պահեստում և կսկսենք վաճառքը։
- Маркируемые товары, ожидающие действий («Մակնշված ապրանքներ, որոնք սպասում են գործողության»)՝ ապրանքներ, որոնք չենք կարող սկսել վաճառել մակնշման խնդրի կամ փաստաթղթերի պատճառով։
- Истекает срок годности («Լրանում է պիտանելիության ժամկետը»)՝ ապրանքներ սպառվող պիտանելիության ժամկետով։ Հեռացման հայտը նախապես ստեղծեք, որպեսզի հասցնեք վերցնել ապրանքները մինչև ոչնչացումը։
- Брак, доступный к вывозу с поставки («Թերի, որը հասանելի է առաքումից հեռացման համար»)՝ թերություններով ապրանքներ, որոնք հայտնաբերվել են Ozon-ի պահեստ ընդունման ժամանակ։ Ստեղծեք հեռացման հայտ, որպեսզի վերցնեք դրանք, հակառակ դեպքում ապրանքները կուղարկենք ոչնչացման։
- Брак, доступный к вывозу со стока («Թերի, որը հասանելի է պահեստից հեռացման համար»)՝ ապրանքներ, որոնք հնարավոր չէ էժանացնել ուժեղ վնասվածքների պատճառով։ Ստեղծեք հեռացման հայտ, որպեսզի վերցնեք դրանք, հակառակ դեպքում կուղարկենք ապրանքները ոչնչացման։
- Излишки с поставки, доступные к вывозу («Առաքումից ավելցուկներ, որոնք հասանելի են հեռացման համար»)՝ ապրանքներ, որոնք հնարավոր չէր ճանաչել ընդունելիս: Ստեղծեք հեռացման հայտ, որպեսզի վերցնեք դրանք, հակառակ դեպքում կուղարկենք ապրանքները ոչնչացման։
- Проходят проверку («Անցնում են ստուգում»)՝ ապրանքներ, որոնք ուղարկել են ստուգման թերության, ավարտվող պիտանելիության ժամկետի կամ սխալ դասակարգման հայտնաբերումից հետո։
Ozon-ի պահեստի ճանապարհին գտնվող ապրանքներ՝
- В заявках на поставку («Առաքման հայտերում»)՝ ստեղծված, բայց դեռ չբեռնված հայտերում առաքման ապրանքներ։
- В поставках в пути («Ճանապարհի առաքումներում»)՝ առաքման մեջ գտնվող ապրանքներ, որոնք ներկայումս առաքվում են Ozon-ի պահեստ: Ապրանքները կմնան այս կարգավիճակում մինչև ընդունման ավարտը։
- Возвращаются от покупателей («Վերադառնում են գնորդներից»)՝ ապրանքներ, որոնք գնում են Ozon-ի պահեստ գնորդների կողմից չեղարկումներից և վերադարձներից հետո։
Այլ՝
- Неопознанный товар («Անհայտ ապրանք»)՝ ապրանք, որի համար մենք չենք գտել ապրանքի ակտիվ քարտ ընդունման պահին կամ չենք կարողացել նույնականացնել այն:
Ապրանքների իրացվելիություն #
Աղյուսակի վերևում ցույց ենք տալիս մնացորդների ընդհանուր իրացվելիությունը և ըստ կլաստերների կտրվածքի։
![](https://cdn.ozone.ru/s3/ozon-disk-api/global-education/ru/fulfillment/fbo/working-with-stock/stock-management/ostatki3_1737710298.png)
Որոշակի ապրանքի իրացվելիությունը և կլաստերի կտրվածքը կարելի է տեսնել աղյուսակի Ликвидность («Իրացվելիություն») սյունյակում։ Մանրամասները բացելու համար սեղմեք իրացվելիության նշանի վրա։
![](https://cdn.ozone.ru/s3/ozon-disk-api/global-education/ru/fulfillment/fbo/working-with-stock/stock-management/ostatki4_1737710298.png)
Ապրանքներին վերագրում ենք իրացվելիության կարգավիճակ՝ կախված վաճառքի ծավալից և պահեստում մնացորդների քանակից:
-
Որոշում ենք, թե քանի օր կբավարարի մնացորդը։
Օրինակ, հիմա վաճառքին հասանելի է ապրանքի 60 միավոր։ Միջին օրական վաճառքներ՝ 2 միավոր։
60 / 2 = 30
Միջին օրական վաճառքների այդպիսի քանակի դեպքում ապրանքների ավելցուկները կբավարարեն մոտավորապես 30 օր։
-
Որոշում ենք ապրանքի իրացվելիության կարգավիճակը՝
Եթե կան մնացորդներ Եթե չկան մնացորդներ Дефицитный («Պակասորդային»)՝ ապրանքների մնացորդները կբավարարեն մինչև 28 օր։ Был дефицитным («Եղել է պակասորդային»)՝ ապրանքը եղել է պակասորդային վերջին 56 օրում։ Հիմա այն չունի մնացորդներ։ Очень популярный («Շատ պահանջված»)՝ ապրանքների մնացորդները կբավարարեն մոտավորապես 28-56 օր։ Был очень популярным («Եղել է շատ պահանջված»)՝ ապրանքը եղել է շատ պահանջված վերջին 56 օրում։ Հիմա այն չունի մնացորդներ։ Популярный («Պահանջված»)՝ ապրանքների մնացորդները կբավարարեն մոտավորապես 56-120 օր։ Был популярным («Եղել է պահանջված»)՝ ապրանքը եղել է պահանջված վերջին 56 օրում։ Հիմա այն չունի մնացորդներ։ Избыточный («Ավելցուկային»)՝ ապրանքը դանդաղ է վաճառվում։ Մնացորդները կբավարարեն ավելի քան 120 օր։ Был избыточным («Եղել է ավելցուկային»)՝ ապրանքը եղել է ավելցուկային վերջին 56 օրում։ Հիմա այն չունի մնացորդներ։ Сбор данных («Տվյալների հավաքագրում»)՝ ցույց ենք տալիս այս կարգավիճակը այն «Նորույթների» մոտ, որոնց համար դեռ չենք կարող հաշվարկել իրացվելիությունը։ Հավաքում ենք տվյալները առաքումից հետո 60 օրվա ընթացքում։ Ожидаем поставки («Սպասում ենք առաքման») ՝ չենք կարող հաշվարկել իրացվելիությունը, քանի որ պահեստում չկան մնացորդներ, որրոնք հասանելի են վաճառքի համար։ Առաքումը կատարեք տվյալների հավաքագրումը սկսելու համար։ Без продаж («Առանց վաճառքների»)՝ ապրանքը չի ունեցել վաճառք 28 օրվա ընթացքում։
Дней до конца остатка («Օրերը մինչև մնացորդի ավարտը») սյունակում ցույց ենք տալիս մինչև մնացորդի ավարտը օրերի քանակը։
Թերի, որը հասանելի է պահեստից հեռացման համար #
Աղյուսակի վերևում մենք ցույց ենք տալիս թերի ապրանքների քանակը, որոնք պետք է հեռացվեն Ozon-ի պահեստից: Սեղմեք Перейти к остаткам брака («Անցնել թերիների մնցորդներին»), որպեսզի բացեք Вывоз и утилизация («Հեռացում և ոչնչացում») բաժինը։ Ստեղծեք հեռացման հայտ, որպեսզի մենք չուղարկենք ապրանքները ոչնչացման։
![](https://cdn.ozone.ru/s3/ozon-disk-api/global-education/ru/fulfillment/fbo/working-with-stock/stock-management/ostatki5_1737710297.png)