Հաշիվ-ապրանքագիր

Հարկային հաշիվը (հաշիվ-ապրանքագիրը)՝ վճարային փաստաթղթի տեսակ է, որը գրանցում է ապրանքների վաճառքը: Հարկային եկամուտներն ու շրջանառությունը ճիշտ արտացոլելու համար Հայաստանից վաճառողները, ովքեր վաճառում են Ozon-ում ցանկացած վաճառքի սխեմայով և վաճառքներ են իրականացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում, պետք է պարտադիր հերթականությամբ հաշիվ-ապրանքագրեր թողարկեն գնորդներին՝ ֆիզիկական անձանց:

FBS և realFBS սխեմաներով վաճառքների դեպքում հաշիվ-ապրանքագիրը պետք է լրացվի վաճառողի պահեստից ապրանքը առաքելու փաստով։

FBO սխեմայով վաճառելիս հաշիվ-ապրանքագիրը պետք է լրացվի գնորդից պատվերը ստանալու փաստով: Պատվերների կարգավիճակը կարող եք դիտել FBO → Заказы со склада Ozon («FBO → Ozon-ի պահեստից պատվերներ») բաժնում։

Գնորդի տվյալները #

Հաշիվ-ապրանքագիրը լրացնելու համար գնորդի տվյալները տառադարձեք հայերեն։

Գործող կանոնների համաձայն, հաշիվ-ապրանքագրում պետք է նշեք՝

  • գնորդի ազգանունը, անունը և հայրանունը,
  • առաքման հասցեն։

Գրանցման ժամանակ նշված գնորդների հասանելի տվյալները կարող եք դիտել անձնական հաշվում: Դրանք հասանելի կլինեն պատվերի «Առաքված է» կարգավիճակին անցնելուց հետո 30 օրվա ընթացքում: Մի՛ մոռացեք ժամանակին ստուգել հաշիվ-ապրանքագրի տվյալները:

Տեսնել FBO-ով վաճառելիս գնորդի տվյալները

Տեսնել FBS-ով և realFBS-ով վաճառելիս գնորդի տվյալները

Տեսնել FBO-ով վաճառելիս գնորդի տվյալները #

  1. Անցե՛ք FBO → Заказы со склада Ozon («FBO → Ozon-ի պահեստից պատվերներ») բաժին։

  2. Տվյալները տեսնելու համար սեղմե՛ք առաքման համարի վրա։

  3. Նայե՛ք Անուն, ազգանուն, հայրանունը և հասցեն Данные покупателя («Գնորդի տվյալները») բլոկում։

  4. Excel-հաշվետվություն ներբեռնելու համար սեղմե՛ք Экспорт CSV(«CSV Արտահանում»)։ Ընտրե՛ք Данные покупателя(«Գնորդի տվյալները»)։

Գնորդի տվյալները նշված են «Գնորդի անունը» և «Առաքման հասցե» սյունակներում:

Տեսնել գնորդների տվյալները FBS և realFBS-ով վաճառքի ժամանակ #

  1. Անցե՛ք FBS → Заказы с моих складов («FBS → Իմ պահեստներից պատվերները») բաժին։

  2. Տվյալները տեսնելու համար սեղմե՛ք առաքման համարի վրա։

  3. Նայե՛ք Անուն, ազգանուն, հայրանունը և հասցեն О покупателе («Գնորդի մասին») բլոկում։

  4. Excel-հաշվետվություն ներբեռնելու համար ընտրե՛ք Скачать → Список заказов CSV («Ներբեռնել → CSV պատվերների ցանկ») և նշե՛ք Данные покупателя(«Գնորդի տվյալները»)։

Գնորդի տվյալները նշված են «Գնորդի անունը» և «Առաքման հասցե» սյունակներում:

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը