Իրացման պատվիրված հաշվետվությունն ապրանքի իրացման մասին հաշվետվությունն է, որտեղ նշված է, թե որ պատվերում է այն վաճառվել: Հաշվետվությունը կարող եք բեռնել ձեր անձնական հաշվի Финансы → Документы («Ֆինանսներ → Փաստաթղթեր») բաժնում:
Հաշվետվության բովանդակությունը #
«Реализовано» («Իրացված է») բլոկ #
Պարունակում է տեղեկատվություն հաշվետու ժամանակաշրջանում գնորդներին առաքված ապրանքների մասին՝
- Реализовано на сумму («Վաճառվել է հետևյալ արժեքով»)՝ վաճառված ապրանքի արժեքն է՝ քանակը հաշվի առած: Հաշվարկվում է իրացման գնով:
- Баллы за скидки («Միավորներ զեղչերի համար»)՝ մենք միավորներ ենք հաշվեգրում հաշվետու ժամանակաշրջանում տրամադրված զեղչերի համար:
Դրանք կօգտագործվեն միջնորդավճարների վճարման համար:
Իմացե’ք ավելին զեղչերի համար միավորների մասին - Количество («Քանակ»)՝ իրացման գնով վաճառված ապրանքների քանակը:
- Цена реализации («Իրացման գին»)՝ գինն է, որով գնորդը ձեռք է բերել ապրանքը:
- Вознаграждение за продажу по категории (справочно) («Վաճառքի պարգևատրում՝ ըստ կատեգորիաների (տեղեկատու)»)՝ տվյալ կատեգորիայի ապրանքի վաճառքի համար պարգևատրման դրույքաչափն է:
- Цена до скидок по поручению продавца (справочно) («Զեղչից առաջ վաճառողի պահանջած գին (տեղեկատու)»)՝ ձեր անձնական հաշվում առկա գինը՝ ակցիաները հաշվի առած:
- Базовая комиссия («Բազային միջնորդավճար»)՝ միջնորդավճարի արժեքը պայմանագրի արժույթով՝ հաշվի առնելով ապրանքների քանակը, հավելավճարները և ակցիաները:
- Итого к начислению («Հաշվեգրման ընդհանուրը»)՝ այն գումարն է, որը հաշվեգրվում է ձեզ վաճառքի համար՝ պարգևատրումը գանձելուց հետո:
Միջնորդավճարի դրույքաչափն ամրագրվում է պատվերի ստեղծման պահին: Օրինակ, եթե ապրանքի կատեգորիան պատվերի պահին ուներ 5% միջնորդավճար, իսկ ապրանքի առաքման պահին այն դարձել է 10%, ապա ապրանքի միջնորդավճարը կկազմի 5%:
Իմացե’ք ավելին միջնորդավճարի մասին
«Возвращено клиентом» («Վերադարձված է հաճախորդի կողմից») բլոկ #
Պարունակում է տեղեկատվություն այն ապրանքների մասին, որոնք վերադարձվել են գնորդների կողմից՝
- Возвращено на сумму («Վերադարձված է հետևյալ արժեքով»)՝ վաճառված ապրանքի գինն է՝ քանակը հաշվի առած: Հաշվարկվում է իրացման գնով:
- Баллы за скидки («Միավորներ զեղչերի համար»)՝ այն միավորների քանակն է, որոնք Ozon-ը դուրս կգրի վերադարձի դեպքում:
Միավորների դուրսգրումը տեղի է ունենում միայն այն ապրանքների վերադարձի դեպքում, որոնց վաճառքի համար Ozon-ը ձեզ միավորներ է հաշվեգրել:
Իմացե’ք ավելին զեղչերի համար միավորների մասին - Количество («Քանակ»)՝ վերադարձված ապրանքների քանակը:
- Цена реализации («Իրացման գին»)՝ այն գինն է, որով գնորդը ձեռք է բերել ապրանքը:
- Базовая комиссия («Բազային միջնորդավճար»)՝ միջնորդավճարի գինն է պայմանագրի արժույթով, որը Ozon-ը կվերադարձնի ապրանքի վերադարձի դեպքում: Միջնորդավճարը հաշվարկելիս հաշվի են առնվում ապրանքների քանակը, հավելավճարները և ակցիաները:
- Итого возвращено («Վերադարձի ընդհանուրը»)՝ վերադարձված ապրանքների համար ձեզանից գանձված գումարն է մինչև վաճառքի համար պարգևատրումը, կիրառված զեղչերը և սահմանած հավելավճարները հանելը:
«Отправление» («Առաքումներ») բլոկ #
- Номер («Համար»)՝ այն պատվերի համարն է, որում եղել է ապրանքը:
- Дата («Ամսաթիվ»)՝ այն պատվերի ամսաթիվն է, որում եղել է ապրանքը:
«Продажа юридическому лицу» («Վաճառք իրավաբանական անձին») բլոկ #
- Номер счёт-фактуры («Հաշիվ-ապրանքագրի համար»)՝ հաշիվ-ապրանքագրի համարը, որում եղել է ապրանքը:
- Дата («Ամսաթիվ»)՝ հաշիվ- ապրանքագրի ամսաթիվը, որում եղել է ապրանքը:
«Всего к начислению» («Ընդամենը հաշվեգրման ենթակա») դաշտ #
Ցուցադրում է ձեր վճարները՝վաճառքի համար պարգևատրումները, զեղչերը և հավելավճարները հանած, բայց առանց հաշվի առնելու Ozon-ի ծառայությունները: Հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Всего к начислению = Итого к начислению (столбец «Реализовано») – Итого возвращено (столбец «Возвращено клиентом») («Ընդամենը հաշվեգրման = Հաշվեգրման ընդհանուրը («Իրացված է» սյունակ) – Վերադարձի ընդհանուրը («Վերադարձվել է հաճախորդի կողմից» սյունակ)»):